ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զսպաշապիկ» Ծառուկյանի՞ն

19.06.2018 08:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Զսպաշապիկ» Ծառուկյանի՞ն

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ թեժ էր: Քննարկվում էր «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչից էլ դժգոհ հանձնաժողովում էին հայտնվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ողջ հրետանին` ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Նորա Առուստամյանը, Գեւորգ Պետրոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Մարգարյանն ու Հակոբ Նազարյանը: Խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նախ նշեց, որ բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելով` զսպաշապիկ են հագցնում բարեգործություն անողներին, այնուհետեւ առթին օգտագործեց եւ կառավարության ներկայիս անդամներին հիշեցրեց, որ նախկինում դեմ էին արտահայտվում սուպերվարչապետական համակարգին, իսկ այսօր տեսնում է, որ սուպերվարչապետական համակարգի ընթացքն ավելի սրընթաց է դառնում: Ասվածը հասցեավորեց նաեւ Հակոբ Նազարյանը` ի լուր ամենքի հիշեցնելով, որ իրենց ակտիվությունը պայմանավորված է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանգամանքով, որին առնչվում է այս օրենքը: Ինչեւէ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձեց կրքերը հանդարտեցնել, ավելին` ընդունեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի որոշ առաջարկներ, սակայն դրան ի պատասխան` ծառուկյանականները, այնուամենայնիվ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին` առաջացնելով փոխնախարարի զարմանքը: Իսկ արդեն «Իրավունքի» հետ զրույցում պարզվեց, որ նոր կառավարությունն իսկապես նախատեսում է, ինչպես Գ. Պետրոսյանն է ասում, «զսպաշապիկ» հագցնել Գագիկ Ծառուկյանին, բայց սա հրամցնելով ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով:

Հայկական բանակի «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության․ Արթուր Ղազինյան

Պարոն Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չկան կարգավորումներ, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերվի: Ինչպես նաեւ շեշտեց, որ բարեգործական կազմակերպությունները, հիմնադրամները չպետք է նույնացվեն պաշտոնյայի անվան հետ, որպեսզի սրանով եւս բացառվի բարեգործության անվան տակ կաշառք բաժանելը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա գլոբալ խնդիր է, եւ առհասարակ բարեգործության այս օրենքին անդրադարձ արվելու է, որպեսզի, իրոք, բացառվի բարեգործության քողի տակ ընտրակաշառք բաժանելը: Բայց այս փաթեթով, որը հրատապ է, եւ որը 24 ժամվա ռեժիմով պետք է անցնի, մենք փոքրիկ այլ խնդիր ենք լուծում, այսինքն` սա գլոբալ փոփոխություն չէ: Սա այն փոփոխությունն է, որը պայմանավորված է ապրիլի 9-ից հետո` Սահմանադրության բոլոր դրույթների կիրառմանը:

Այսինքն` կիսո՞ւմ եք մտահոգությունը, որ ընտրությունների նախաշեմին բարեգործական հիմնադրամները, որոնք նույնացվում են պաշտոնյայի անվան հետ, կարող են օգտագործվել որպես ընտրակաշառք:

– Իհարկե կիսում եմ:

Կառավարության հաջորդ քայլը կարո՞ղ է լինել այն, որ այս մտահոգությունը եւս փարատվի:

– Այո, արդեն ընտրական բարեփոխումների շրջանակներում այդ հարցին անդրադարձ կկատարվի, որովհետեւ մենք ուզում ենք անել ընտրական այնպիսի բարեփոխումներ,  որպեսզի արտահայտվի ժողովրդի իրական կամքը: Իսկ այդ կամքն իրական չի լինի, եթե կեղծ բարեգործության քողի տակ ընտրակաշառք բաժանելով` խեղաթյուրվի այդ կամքը, եւ անձին գցեն թյուրիմացության մեջ:

«Որոշ ժամանակ առաջ մամուլն ինձ նշանակել էր Շիրակի մարզպետ». Տիգրան Վիրաբյան

Գաղտնիք չէ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից  անձնավորվեց այս նախագիծը` այն համարելով «զսպաշապիկ» նաեւ իրենց կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի դեմ... Այլեւս ի՞նչ չի կարողանալու իրագործել Գ. Ծառուկյանը:

– Իրենք, ճիշտ է, անձնավորեցին, բայց մենք էլի ենք կրկնում` որեւէ գործարարի, որեւէ բարեգործական կազմակերպության համար, որեւէ խոչընդոտ այս օրենքի փոփոխությունը չի առաջանում: Բարեգործական ծրագրերը շարունակվելու են իրականացվել նույն  հունով, եւ դրա համար շեշտեցի` բարեգործություն ստացողների շրջանակն էլ չի սահմանափակվում, բարեգործություն կատարողներինն էլ: Ընդամենն այն մարմինը, որին դիմում էին, որպեսզի արտոնություն ստանային, այդ մարմինը սահմանադրական մարմին չէ ապրիլի 9-ից հետ: Մենք այս նախագծով նշում ենք, որ պետք է սահմանադրական, պետական մարմինն այդ արտոնության որոշումը կայացնի: Իսկ եթե անձինք արտոնության հետ կապված որեւէ խնդիր չունեն, ցանկություն էլ չունեն, ոչ մի խոչընդոտ չի առաջացնի իրենց համար` իրականացնելու բարեգործական ծրագրեր կամ շարունակելու դրանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА