ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

12.06.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՄԱՐՅԱ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Կա արագաչափերը սկոչներով փակելու ժամանակը, կա արագաչափերի սկոչները պոկելու ժամանակը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացնելու ոչ թե հարյուր օր հետո, այլ հազար օր հետո, որպեսզի բոլոր հեղափոխականներին բավարարի:

 

ՀԱԿԱ ՀՀԿ-ԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

Նժդեհը քանի որ ՀՀԿ-ի գաղափարախոսն է, նիկոլենք որոշել են նրա պահած ամբողջ տարածքները կամաց-կամաց վերադարձնել Նախիջեւանին:

 

ԲԱՆԶԱԱԱՅ

Կառավարությունից հայտնում են, որ կարմիր գծերը իրենց կանեփասեր դեպուտատի կողմից առաջարկվել է փոխարինել կոկաինի գծիկներով…

 

ՄԻՏԻՆԳԱՑԱՎ (ԿԱՐԳԱԶԱՆՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՆԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ընտանիքի պլանավորման գրասենյակի` այսպես որ շարունակվի, երեխաները կմերժեն ծնողներին, կանայք` ամուսիններին, իսկ կաթողիկոս կթագադրեն 18 տարին չլրացած պատանու:

 

ՀԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ

Ըստ վերլուծաբանների` ՀՀԿ-ականները Նիկոլի ծրագրի քննարկման ժամանակ բռնաճնշումների ենթարկվեցին, քանի որ հայտնվել էին հեղափոխականների եւ Ծառուկյանի մատի եւ մատանու արանքը:

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՎԵՑ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ՀՀԿ-ԻՑ «ԹՌՆԵԼՈՒՑ» ՀԵՏՈ)

ՌեվՎոյենՍովետ-ից հայտնում են` Սամվել Ալեքսանյանը, քանի որ պահպանողականներից անցավ լիբերալ-եվրոպամետ դաշտ, սկզբի համար դեռեւս նրան կանվանեն «Եվրալֆիկ», հետո` Նիկոլը ոնց կասի…

 

ՄՏՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ըստ Ֆոկուսնիկների միության` Նիկոլի մոտինը կախարդական փայտիկ չի, այլ սորոսական գավազան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА