o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՎԻՃԱՐԿԻ «NORWAY CHESS» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԻ ՏԻՏՂՈՍԸ

30.05.2018 23:10 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՎԻՃԱՐԿԻ «NORWAY CHESS» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԻ ՏԻՏՂՈՍԸ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է «Altibox Norway Chess» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մրցաշարն այս տարի էլ հզոր կազմ է հավաքել. ուժեղագույնի կոչման համար կպայքարեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան եւ Վիշվանաթան Անանդը: Առաջին տուրում Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Հիշեցնենք, որ Արոնյանը մրցաշարի գործող չեմպիոնն է, եւ պետք է ամեն բան անի տիտղոսը պաշտպանելու համար, թեեւ մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային խաղի մրցումները, մեղմ ասած, տապալել է: Խաղարկված 9 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ չինացի Դին Լիրենի հետ կիսել է նախավերջին եւ վերջին տեղերը: Հայ պատանի շախմատիստները բարձր արդյունքներ գրանցեցին Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում: Հեղինակավոր այս մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանը վաստակեց 8 միավոր եւ Կիրիլ Շեւչենկոյի եւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի` Շանթ Սարգսյանի հետ միասին բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շեւչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը համեմատաբար ավելի թույլ հանդես եկավ եւ 4.5 միավորով գրավեց 9-րդ հորիզոնականը: Ակտիվ շրջափուլում է նաեւ Հայաստանում նոր թափ ստացած ակումբային առաջնությունը, որի կիսաեզրափակչի արդյունքները հաջողությամբ ամփոփվել են: Մրցաշարի հաղթող է դարձել «Էջմիածին» ակումբը, որն իր ակտիվում գրանցեց 12 թիմային միավոր: Թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանը, Դավիթ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգոր Դիլանյանը, ինչպես նաեւ Արթուր Ղարագյոզյանը, Արամ Սահակյանը եւ Գնել Մելիքյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լենտեքս Գյումրի» ակումբը, իսկ Հայաստանի շախմատի ակադեմիայի առաջին թիմը եզրափակել է լավագույն եռյակը: Հենց այս երեք թիմերն էլ վաստակել են եզրափակչի ուղեգրեր: Մրցաշարի հաղթողներին պարգեւատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:

18 տարի անց Ռուսաստանը դարձյալ թիմ չի ունենա եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА