ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

26.05.2018 21:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այսօր մասնակցեց «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, որից հետո էլ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ն. Փաշինյանը նախ անդրադարձավ ՊԵԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմայի բացահայտմանը, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ Զեյնալյան

- Պարոն վարչապետ, իրատեսական համարո՞ւմ է, որ այդ գումարները հետ կբերվեն բյուջե:

- Ուրիշ տարբերակ չկա, բա էդ բացահայտումները ինչի՞ համար են։ Բայց ես հիմա ոչ մի մեկնաբանություն չեմ անի, որը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու փորձ։ Նախաքննությունը ընթանում է եւ կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են, ու քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները։

- Ինչպե՞ս եք վերաբերում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը նշել էր, թե  ամենաանպատրաստ կադրը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։

- Արտակ Դավթյանը հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար է, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր եւ կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Այդ մտահոգություններին վերաբերվում եմ հետեւյալ կերպ, որ շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА