ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խուլիգանության գործով նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի եղբայրը միակ կալանավորվածը չէ. կալանավորվեցին ևս երեքը

26.05.2018 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Խուլիգանության գործով նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի եղբայրը միակ կալանավորվածը չէ. կալանավորվեցին ևս երեքը

Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ապրիլի 20-ին Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձանց կողմից խուլիգանության գործով երեք անձանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը

Այս գործի շրջանակներում օրեր առաջ էլ կալանավորվել էր ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝Սարգիս Հակոբյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն գործի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարկել, հայտնելով, որ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ, իսկ Գ.Ազարյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանը և Վ. Մխիթարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Այս գործի շրջանակներում շրջանառվում է որոշ պաշտոնյաներին մոտ կանգնած մարդկանց անուններ, այդ թվում նաև Մասիսի քաղաքապետի, ինրպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորից որոշ անձանց անուններ:

Նախօրեին նաև Քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, թե անկարգությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ:

Լրատվամիջոցներ էլ այս կապակցությամբ նյութեր հրապարակեցին, թե զենք-զինամթերքը հայտնաբերվել է մասնավորապես նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակի տանից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА