ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաքսիստը նախկին ընկերուհուն մեղադրել է դավաճանության մեջ և ծեծելով պահել է մեքենայի մեջ

26.05.2018 11:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Տաքսիստը նախկին ընկերուհուն մեղադրել է դավաճանության մեջ և ծեծելով պահել է մեքենայի մեջ

32-ամյա Գագիկ Շ.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի մայիսի 24-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Շ.-ն, վարելով «Միլենա» տաքսի-սերվիսին պատկանող «Օպել Աստրա» մեքենան, երթևեկել է Աբովյան քաղաքում ու Երիտասարդական փողոցում պատահաբար տեսել է իր նախկին ընկերուհի Նվարդին (անունը փոխված է):

Դուք ստում եք. Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահին կոչ է անում սթափվել

Գագիկն առաջարկել է, որ Նվարդը նստի մեքենա, զրուցեն ու պարզեն իրենց փոխհարաբերությունները:

Նվարդը համաձայնել է:

Գագիկը մեքենան վարել է Մայակովսկի գյուղի ուղղությամբ: Քիչ անց նա հայտնել է, թե ուղևորվում են Գեղարդ՝ մոմ վառելու: Նվարդն ընդդիմացել է, դրանից Գագիկը զայրացել է ու շարունակել է երթևեկությունը Գեղարդի ուղղությամբ՝ արգելելով Նվարդին իջնել մեքենայից:

Միաժամանակ, ըստ մեղադրանքի, Գագիկը բռնություն է գործադրել Նվարդի նկատմամբ՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրան, մարմնի տարբեր մասերում պատճառել է արյունազեղումներ, իր դիտավորյալ գործողություններով, ըստ մեղադրանքի՝ «ճնշել է աղջկա կամքն ու դիմադրելու ունակությունը, նրան փաստացի զրկել է տեղափոխվելու, գտնվելու վայրն ընտրելու, այլ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից»:

Երբ հասել են Գողթ գյուղի վերջնամաս, Գագիկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, սկսել է Նվարդին մեղադրել իր նկատմամբ անհավատարիմ լինելու, իրեն դավաճանելու համար և դարձյալ ծեծել է նրան՝ պատճառելով արյունազեղումներ, որովայնի բութ վնասվածք, կրծքավանդակի աջ կեսի սալջարդ:

Նվարդին ծեծելուց հետո Գագիկը, ըստ մեղադրանքի, մեքենան վարել է Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Երբ հասել են «Ծիրան» ռեստորանի մոտ, Գագիկը Նվարդից գումար է խնդրել: Նվարդը մերժել է: Գագիկը հարվածել է Նվարդի գլխին, պատճառել է ձախ ճակատքունքային շրջանի հյուսվածքների սալջարդ և արյունազեղում:

Ծեծին զուգահեռ՝ Գագիկը շարունակել է մեքենան վարել առաջ, հասել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջին: Այնտեղ մեքենան կայանել  ու զանգել է իր ազգականին՝ պարտքով գումար է խնդրել:

Առիթն օգտագործելով՝ Նվարդը փորձել է մեքենայից դուրս գալ և փախչել, բայց Գագիկը նկատել է Նվարդի գործողությունները, նրան քաշել-նորից նստեցրել է մեքենա ու մեքենան վարել է Սևան քաղաքի ուղղությամբ:

Չարենցավանի մոտակայքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Գագիկ Շ.-ի մեքենան, այդպիսով վերջ են դրել Նվարդի նկատմամբ գործադրված բռնություններին:

Գագիկ Շ.-ին տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Գագիկ Շ.-ի կողմից մի քանի դրվագով գործադրված բռնությունների արդյունքում Նվարդի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Գագիկ Շ.-ն ընդունել է, որ դիտավորությամբ նախկին ընկերուհուն՝ Նվարդին, տևական ժամանակ ապօրինի զրկել է ազատությունից, նրա նկատմամբ բռնություն է գործադրել:

Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

2018 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 17-ը Գագիկ Շ.-ն գտնվել է հետախուզման մեջ:

Նվարդ Հ.-ի բողոքի բացակայության հիմքով Գագիկ Շ.-ի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը բռնություն գործադրելու, ծեծի մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Դատարանը հաշվի է առել, որ Գագիկ Շ.-ն նախկինում դատապարտված չի եղել, դրական է բնութագրվում, նրա խնամքին են մինչև14 տարեկան  2 երեխաները և վատառողջ մայրը: Գագիկ Շ.-ն ամուսնալուծված է:

Գագիկ Շ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է 2018 թվականի մարտի 17-ից մինչև մայիսի 8-ը արգելանքի տակ գտնվելու ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել  4 ամիս 9 օր ազատազրկում:

Գագիկ Շ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА