ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

23.05.2018 18:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. politik.am

Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, ընդգծել է արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը:

Վալերիյ Օսիպյանը կարևորել է բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրել է ծառահատումների, բնակարային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարել է ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջել է հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում:

Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА