o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն ինչքան իրավունք չունի միջամտել դատական համակարգին, այնքան էլ՝ ՏԻՄ-երի աշխատանքին. Շարմազանով

23.05.2018 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետն ինչքան իրավունք չունի միջամտել դատական համակարգին, այնքան էլ՝ ՏԻՄ-երի աշխատանքին. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել:

«Ինձ համար առնվազն անակնկալ է, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, թե չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բայց միջամտում է կամ օրենսդիրի կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Նա վսահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվոմ:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովը արձագանքեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Տարոն Մարգարյանը «բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА