ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է փաստեմ, որ առաջին իսկ քայլերից կարելի վստահ ասել, որ  պարոն Թորոսյանը գիտակ է առողջապահության ոլորտում. ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ

23.05.2018 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Պետք է փաստեմ, որ առաջին իսկ քայլերից կարելի վստահ ասել, որ  պարոն Թորոսյանը գիտակ է առողջապահության ոլորտում. ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ

Iravunk.com-ի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, ում հետ զրուցեցինք վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների, ԱՆ նորանշանակ նախարարից իր սպասելիքների, ինչպես նաեւ աչքի հետ ապված սեզոնային հիվանդությունների սրացման եւ դրանց պատճառների մասին:

ՀՀ գլխավոր ակնաբույժ նախ անդրադարձավ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին նկատելով.

- Ես իսկապես ողջունում եմ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ ամենեւին չնսեմացնելով նախկին իշխանությունների աշխատանքը: Հուսով եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն դեպի դրականը: Բայց միառժամանակ, կրկին ուզում եմ ընդգծել, որ չի կարելի անտեսել նաեւ նախկին իշխանությունների կատարած դրական փոփոխությունները: Գուցե դրանք այն փոփոխությունները չէին, որ անհրաժեշտ էր մեր հանրությանը, եւ հենց դա էր պատճառը, որ տեղի ունեցավ այս հեղափոխությունը, բայցեւ այնպես...: Ես բարի երթ եմ ցանկանում մեր նոր իշխանություններին՝ հատկապես պարոն Փաշինյանին եւ նրա թիմին: Այդ թիմին մեջ է մտնում նաեւ մեր՝ առողջապահության ոլորտը համակարգող Առողջապահության նախարարությունը՝ հանձինս մեր նախարարի: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ցավոք, չեմ ճանաչում նորանշանակ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին եւ այդ իսկ պատճառով բնութագրել պարոն նախարարին՝ կդժվարանամ: Բայց պետք է փաստեմ, որ առաջին իսկ քայլերից կարելի վստահ ասել, որ  պարոն Թորոսյանը գիտակ է առողջապահության ոլորտում եւ հուսով եմ, որ նրա հետագա քայլերը միայն դրական ազդեցություն կունենան մեր ոլորտի զարգացման եւ առաջընթացի համար: Ես միշտ ընդգծել եմ, որ առողջությունն ու բժշկությունը իրականում իրարից տարբեր բաներ են: Գուցե առաջին հայացքից դրանք միմյանց հետ փոխկապակցված են՝ մի նպատակին են ծառայում՝ մարդուն, բայց դրանք տարբեր գիտություններ են: Առողջապահությունը դա գիտություն է, որը զարգացնում է խնամքը հանդեպ առողջ մարդու, իսկ բժշկությունը՝ զբաղվում է հիվանդ մարդով եւ բժշկում էարդեն առկա հիվանդությունը: 

- Որոնք ե՞ն այն առաջնային խնդիրները, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն առողջապահության ոլորտում:

- Խնդիրները շատ են, բայց առաջին ամենախոցելի խնդիրը դա պետպատվերն է, որովհետեւ այդտեղ ընդգրկված են հանրության ամենախոցելի շերտերը: Պետպատվերի չափի եւ պետպատվերից օգտվողների անհամատեղելիություն կա: Գումարները չեն հերիքում այդքան մեծ ծավալ ունեցող շրջանակների համար:  Իհարկե կա հավելավճարի համակարգ, բայց դա եւս խնդիր է անապահով խավի համար: Իսկ տվյալ պարագայում ոչ միայն տուժում է հիվանդը, այլ նաեւ՝ հիվանդությունը: Հրատապ խնդիրներից մեկն էլ այն է, որ պետք հնարավորինս արագ ներմուծվի սերտիֆիկացիայի սկզբունքը ե՛ւ միջին պերսոնալի, ե՛ւ բժիշկների ե՛ւ հիվանդանոցների: Դա շատ հրատապ գործողությունը է, որը պետք հնարավորինս արագ ներմուծվի: Իսկ հեռանկարային խնդիրը դա կրթություն է, պետք է կարողանանք այնպես անել, որ հանրությունը հասկանա, թե ինչ է պետք անել, որ չհիվանդանա, կամ ժամանակին հիվանդությունը ճնշի: 

- Անդրադառնանք Ձեր ոլորտին:

- Եթե նորագույն տեխնիկական հնարավորություններից խոսենք, ապա պետք ասեմ, որ մեր հիվանդանոցը գնալով՝ տեխնիկապես զինվում է, ինչը բերում է հիվանդների դիմելիության բարձրացմանը: Բավականին ակտիվ աշխատում ենք նաեւ Սպիտակի մքաղաքում, ինչը, ես գտնում եմ, որ եւս կրթման հետեւանք է:

- Պարոն Մալայան վերջին շրջանում հաճախակի ենք հանդիպում դպրոցահասակ՝ կամ ավելի փոքր տարիքի երեխաների, որոնք ակնոցներ են կրում: Դա լա՞վ է, թե՞...

-Շատ տեղին հարց տվեցիք, որի համար շնոորհակալ եմ: Բայց պետք է փաստեմ, որ այդ տենդենցը եւս կրթական ցենզի բարձրացման հետեւանք է: Ես հիշում եմ տարիներ առաջ հայրս պատմում եր, որ պատանիները ծայրահեղ կերպով խուսափում են ակնոցներ կրելուց, ավելին ասեմ՝ անգամ ծնողները թույլ չէին տալիս, որ կրեն: Բայց այսօր լրիվ այլ իրավիճակ է, ինչը կանխում է հասուն տարիքում ավելի լուրջ խնդիրներ ունենալուց:

- Կան հիվանդություններ, որո՞նք շատանում են այս շրջանում:

- Այո, կան. հատկապես  ամենատարածվածը գարնանային կատարն է: Արդեն ապացուցված է, որ գարնանային կատարի հիմնական պատճառ ուլտրամանուշակագույն արեւահարումն է:Սովորական խորհուրդ տամ. եթե երեխային հագցնեն մուգ ակնոց, ապա  մի քանի անգամ հիվանդության ռիսկը նվազում է: Գարնանային կատարը առավելապես տարածված է  բարձրադիր վայրերում: Դա է պատճառը, որ  բարձրադիր վայրերում՝ Ապարանում, Սեւանում ավելի շատ երեխաներ են հանդիպում, որոնք աչքերի հետ կապված խնդիրներ ունեն:

Վերջում պարոն Մալայանը նկատեց.

- Ցանկանում եմ իմ լավագույն մաղթանքները հղել մեր նոր կառավարությանը՝ մասնավորապես ԱՆ նախարարին: Եվ ինչպես ասում են՝ Պատրաստ ենք քայլել ե՛ւ առջեւից ե՛ւ վերջում՝ եթե, իհարկե մեր կարիքը զգացվի:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА