ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցով նիստի հրավիրման առաջարկը

16.05.2018 15:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցով նիստի հրավիրման առաջարկը

Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրի հետ առկա բոլոր տեսակի համաձայնագրերը չեղարկելու հարցով նիստի հրավիրման առաջարկը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Սիրիայում ասել են՝ որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Հատկանշական է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների պատգամավորների առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կողմից։

Ընդդիմադիր կուսակցություններն առաջարկել են չեղարկել Իսրայելի հետ ռազմական, տնտեսական ու քաղաքական բոլոր տեսակի համաձայնագրերը։

Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Ալի Շեքերը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այսկերպ Թուրքիայի իշխանությունները փաստացիորեն շարունակում են համագործակցել Իսրայելի հետ՝ չնայած լայն զանգվածների ներկայությամբ հնչեցրած կոշտ քննադատություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА