ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըմբշամարտի պատանիների ԵԱ. Ռաֆայել Հարությունյանը` չեմպիոն, Մանվել Խնձրցյանը՝ փոխչեմպիոն

16.05.2018 01:01 ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի պատանիների ԵԱ. Ռաֆայել Հարությունյանը` չեմպիոն, Մանվել Խնձրցյանը՝ փոխչեմպիոն

Մակեդոնիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ լավ արդյունքներ են գրանցում հայ ըմբիշները:

Կարատեի աշխարհի չեմպիոնին ընդունել է ՀԱՕԿ նախագահը

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 45 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել Ռաֆայել Հարությունյանը: Մեր ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալ են նվաճել մոլդովացի Վասիլ Մարկուն և ադրբեջանցի Կանան Հեյբատովը:

Մինչև 51 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնող Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ: 51 կգ քաշային կարգում բրոնզի արժանացան վրացի Գիորգի Չոլաձեն և Ռուսաստանը ներկայացնող Սամվել Թերզյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА