ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես ե՞րբ եմ իշխանություն էլե». Սեյրան Սարոյան

15.05.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ես ե՞րբ եմ իշխանություն էլե». Սեյրան Սարոյան

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների մասին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, ՀՀ վարչապետի երկրորդ քվեարկության ժամանակ իր ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

– Պարոն գեներալ, ըստ Ձեզ, ինչո՞ւ իրադարձությունները նման կերպ զարգացան:

– Կտենանք ինչի, ամեն ինչը կքննարկենք: Նենց բաներ կա, որ չգիտենք չէ՞: էսօր պտի չարածների համար սաղ վերլուծական դնենք, նայենք, թե որտեղ են էղել էդ թերությունները, որ ժողովուրդը կարա ըմբոստանա:

– Այս ամենը քննարկե՞լ եք ՀՀԿ խորհրդի նիստում:

– Ի՞նչ քննարկենք, ընդամենը ասել ենք, որ չենք խանգարելու կառավարությանը, պետք էղած դեպքում էլ օժանդակելու ենք: ՀՀԿ նախագահն ասել ա, որ չենք խանգարելու: Մարդիկ եթե կարան լավ բան անեն մեր ազգի համար, թող անեն:

– Ձեզ համարո՞ւմ եք այլեւս ընդդիմադիր քաղաքական գործիչ:

– Ես ե՞րբ եմ իշխանություն էլե: Հոգուդ մեջ պտի ժողովրդի հետ լինես, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն: Իշխանությունն էլ պտի լավ բան անի ժողովրդի համար, ընդդիմությունն էլ: Պռիչոմ տուտ ընդդիմություն ես, թե իշխանություն: Անունը պտի իշխանություն դնես, որ ժողովրդի մասին մտածե՞ս, ինչի՞ մասին ա խոսքը: Եթե քո ժողովրդին սիրում ես, սիրում ես, եթե չէ` չէ, ինչ ուզում ես արա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА