ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևոն Վահրադյանն, ով աշխատում է «Կրթության և սպորտի նախարարությունում», ֆեյք է

14.05.2018 12:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊՈՐՏ
Լևոն Վահրադյանն, ով աշխատում է «Կրթության և սպորտի նախարարությունում», ֆեյք է

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված նախարարի Facebook-յան էջի մասին քննարկումների հետ։

Լևոն Երանոսյանն ու Վարդան Եղիազարյանը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից

«Հարգելի բարեկամներ, շտապում եմ բոլորիդ պաշտոնապես տեղեկացնել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանը ֆեսբուքյան էջ չունի և սոցցանցերում նրա տվյալներով մեկ այլ օգտատիրոջ կամ ֆեսբուքյան էջի հետ համընկնումները «ֆեյքեր» են:

Լավ օր եմ մաղթում բոլորիդ», - Facebook-յան իր էջում գրել է Աստղիկ Մարտիրոսյանը։

Նշենք, որ Facebook-ում Լևոն Վահրադյան անունով էջ էր բացվել, որտեղ նշված էր, թե աշխատում է Կրթության և սպորտի նախարարությունում։ Օգտատիրոջ այս գրառումը ծաղրի առարկա էր դարձել մի շարք օգտատերերի համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА