ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սառույցի արքաները» վերադառնում են Հայաստան

14.05.2018 09:29 ՄՇԱԿՈՒՅԹ
«Սառույցի արքաները» վերադառնում են Հայաստան

2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի  «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա:

Իրականում ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային. պարզաբանում

Սա սառցե շոուի միանգամայն նոր ձեւաչափի համաշխարհային պրեմիերա է: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ մարզիկների անգերազանցելի արտիստիզմը:

Մարզիկների դասական կատարումների եւ յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելեւէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների համար:

Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:

Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:

Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երեւակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:

Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի եւ աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը եւ հայ ժողովրդի հոգու վեհությունը:

Նշենք, որ սա սառցե արքաների հերթական վերադարձն է Հայաստան, այսպիսով 2016 տեղի ունեցավ «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն: Շոուին մասնակցեցին շուրջ 320 հոգի՝ գեղասահքի, էստրադայի աստղեր, օլիմպիական չեմպիոններ, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաեւ Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի պատանի սաները դարձան վառ եւ փառահեղ շոուի մաս, որը միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձեւաչափ՝ «Fashion on Ice»:

«Ժողովուրդի թշնամին» թատերախաղով ազդարարվեց «Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերը

«Սառույցի արքաները» նախագծի պաշտոնական գործընկեր եւ պրոդյուսեր, պրոմոուտեր, բեմադրիչ ռեժիսոր՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյան (Սոչիի օլիմպիական խաղերի գեղասահքի առաջնության փակման արարողության բեմադրիչ, Եվգենի Պլյուշչենկոյի եւ Ադելինա Սոտնիկովայի պրոդյուսեր)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА