ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոլշիֆտե Ֆարահանին պատմել է՝ ինչու է նկարահանվել քուրդ կանանց մասին ֆիլմում

13.05.2018 18:45 ՄՇԱԿՈՒՅԹ
Գոլշիֆտե Ֆարահանին պատմել է՝ ինչու է նկարահանվել քուրդ կանանց մասին ֆիլմում

Իրանցի դերասանուհի Գոլշիֆտե Ֆարահանին պատմել է՝ ինչու է ինքը որոշել կատարել գլխավոր դերը «Արևի աղջիկները» ֆիլմում, որը ներկայացնում է ազատության համար պայքարող քուրդ կանանց մասին:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ֆիլմը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Եվա Հուսոնը. նա երեք կանանցից մեկն է, որոնք մասնակցում են Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին:

«Ինձ համար սա այն կանանց պատմությունն է, որոնք խնդրում են ազատել իրենց, խնդրում են որոշումները կայացնելու հնարավորություն տալ իրենց, առավել ևս՝ չխոշտանգել և չբռնանալ իրենց վրա: Այս կանայք ապրում են այնպիսի կյանքով, որը մեզ համար բարդ է պատկերացնել», - ասել է Ֆարահանին:

Դերասանուհու խոսքով՝ ինքը խորապես զգում է իր նախնիների՝ մոր և տատիկի ցավը, ահա թե ինչու որոշել է կատարել բոլոր կանանց ազատության խորհրդանիշի դերը:

Մշակույթի նախարարը պատմել է, թե ինչու ընդունեց պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկը



«Կարծում եմ, որ եթե մենք բոլորս նայեինք մեր մայրերին ու տատիկներին, կհասկանայինք, որ նրանցից յուրաքանչյուրը բախվել է անարդարության: Ես մտածեցի՝ ահա թե ինչ եմ ուզում անել, ես ուզում եմ ազատել իմ նախնիներին ու ինձ և չփոխանցել այս ցավն իմ դստերը, որպեսզի մենք վերջապես կարողանանք ապրել ազատ տղամարդկանց ու կանանց աշխարհում՝ անտեղկայությունից ազատ», - ընդգծել է նա:

Ֆարահանին նաև նշել է, որ մոլորակը ևս մեր մայրն է, ահա թե ինչու այն ամբողջ ցավը, որը մենք պատճառում ենք կանանց, մենք պատճառում ենք նաև մեր մոլորակին:

«Մինչև մենք չհարգենք կնոջը, մենք չենք կարողանա հարգել մեր մոլորակը և վաղ թե ուշ կմահանանք: Ահա թե ինչու առաջին քայլը մեր մայրերին ու քույրերին հարգելն է», - եզրափակել է դերասանուհին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА