ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թվային արժույթների շուկան ապրիլին 158 միլիարդ դոլարի աճ է գրանցել

28.04.2018 19:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Թվային արժույթների շուկան ապրիլին 158 միլիարդ դոլարի աճ է գրանցել

28 օրվա ընթացքում թվային արժույթների շուկայի արժեքը 158 միլիարդ դոլարի աճ է գրանցել, հայտնում է rbc.ru-ն:

Թվային արժույթների շուկան սկսել է վերականգնվել այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին բիթքոյնի արժեքը նվազել էր մինչև 6 560 դոլար: Գրեթե երկու շաբաթ անց՝ ապրիլի 12-ին բիթքոյնի արժեքը մեկ ժամվա ընթացքում աճել է 1 000 դոլարով, ինչից հետո կտրուկ անցել է 8 000 դոլարի շեմը: Բիթքոյնի արժեքն այսօր էլ շարունակում է բարձրանալ. լույս ապրիլի 28-ին այն կրկին գերազանցել է 9 300 դոլարը:

Բիթքոյնին են հետևել նաև այլ թվային արժույթներ: Ethereum-ի արեժքն, օրինակ, ամսվա ընթացքում աճել է մոտ 80 տոկոսով: Դեռ ապրիլի 1-ին Ethereum-ի արժեքը կազմել է 370 դոլար: Այսօր թվային արժույթի արժեքը կազմում է 684 դոլար:

Ամենակտրուկ աճն է գրանցել EOS արժույթը: Այն ռեկորդ է գրանցել և զբաղեցրել է արժեքով ամենախոշոր թվային արժույթների ցանկում հինգերորդ տեղը:

Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

Այսօր EOS-ի արժեքը 18,7 դոլար է գնահատվում, իսկ դեռ ապրիլի 1-ին դրա արժեքը չէր գերազանցում 6 դոլարը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА