ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրանտ Քենդի» ընկերությունը եւս գունավոր հեղափոխության աջակի՞ց

26.04.2018 14:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գրանտ Քենդի» ընկերությունը եւս գունավոր հեղափոխության աջակի՞ց

Iravunk.com-ը արդեն գրել է, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը ակտիվ լծվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերին հովանավորելու գործին։ Խ.Սուքիասյանի «բարձր հովանու ներքո» ցուցարարներին մատակարարվում է ջուր ու պիցցա, բայց նրա աջակցությունն այսքանով չի սահմանափակվում։ 

Այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

Նկատենք, որ նման մի հովանավորյալ է նաեւ «Գրանտ Քենդի» ընկերությունը, որը երեկվանից պաղպաղակներ էր բաժանում ցուցարարներին, ինչի մասին մեզ տեղեկացրեցին ականատեսները: Նրանց փոխանցմամբ, ցուցարարներից մեկը պաղպաղակ բաժանողին ասաց, թե, ապե՛ր ինձ արդեն տվել են ուրիշին տուր, իսկ բաժանողնել ասել, թե, ոչինչ մի հատել կեր հովացի: Փաստորեն, Վարդանյան եղբայրները խաղում են երկու լարի վրա: Զարմանալի է, որ ինելով հայ-ռուսական ընկերություն Վարդանյան եղբայրները աջակցում են գունավոր հեղափոխությանը: Չնայած լինելով պրոդաշնակցականներ այլ բան պետք էլ չէր սպասել, քանի որ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուց հետո օրեր անց տեսնելով Նիկոլի մարդաշատ ցույցերը, հայրենի դաշնակցականները վերցրեցին դիպլոմատները ու հայդա՛...

Հ.Գ «Գրանտ Քենդի» ընկերության հեղափոխական քաջագործությունների մասին շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА