ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է. Եվրակոմիսար

24.04.2018 17:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է. Եվրակոմիսար

Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխա է, Սիրիայի աջակցությանը նվիրված խորհրդաժողովի բացմանը հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման եվրակոմիսար Քրիստոս Ստիլիանիդեսը:

Սիրիայում ասել են՝ որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

«Հումանիտար իրադրությունը Սիրիայում վատթարանում է: Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնցից 6 միլիոնը երեխա է: Մոտավորապես 2 մլն մարդ ապրում Է այն գոտիներում, որոնք դժվարամատչելի են ճանաչված օգնություն հասցնելու համար», - հայտարարել է եվրակոմիսարը:

Նա նշել է, որ Սիրիայի բնակչության համար հումանիտար օգնության կազմակերպման և դրա գերակայությունների որոշման հարցում ԵՄ-ի հիմնական գործընկերը տեղի ոչ կառավարական կազմակերպություններն են: Բրյուսելում ապրիլի 23-ին բացվել Է Սիրիային նվիրված երկրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը, որի աշխատանքի առաջին օրը նվիրված Է ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА