ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են». Մարիոթ Արմենիա

24.04.2018 13:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են». Մարիոթ Արմենիա

«Վերջին տաս օրերի միտինգների արդյունքում ապրիլի 24-ի համար օտարերկրացիների կողմից նախապես պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են: Թերեւս դա է պատճառը, որ այս տարի ապրիլի 24-ին մեր հյուրերի թիվը նվազել է շեշտակի թվով: Թե չէ սովորաբար մենք այս օրերին մեծ թվով հյուրեր ենք ունենում»,-iravunk.com-ի հարցին, համեմատած նախորդ տարիների այս օրերին` արտասահմանից ժամանած հյուրերի թվի աճի՞, թե՞ նվազման միտում է նկատվում, ասաց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցը:

Վարույթ է ընդունվել Ավանում ապրիլի 20-22-ին դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված 6 քրգործ. ՔԿ

Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցից եւս բավականին տխուր պատկեր ներկայացրեցին.«Հյուրեր ունենք սովորականի նման, բայց դրսից, ինչպես սովորաբար ամեն տարի այս օրերին էր լինում` չունենք: Պատճառները կդժվարանանք ասել, երեւի երկրի խառը վիճակը, չգիտենք»:

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի աշխատակցուհին եւս փաստեց, որ նախորդ տարվա համեմատ.«Այսօր առհասարակ հյուրերի թիվը քիչ է, բավականին ազատ համարներ ուենք»:

Ներկայացվածը մեկ անգամ եւս փաստում է այն մտահոգությունները, որ երկրում տաս օր շարունակող տեղի ունեցող փողոցային, անհնազանդության ցույցերը իրենց ազդեցություն ունեցան եւ դեռ ունենալու են երկրի տնտեսության զարգացման վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА