ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի Երիտասարդական կառույցները շտապ հայտարարություն են տարածել

22.04.2018 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախի Երիտասարդական կառույցները շտապ հայտարարություն են տարածել

Արցախի Երիտասարդական կառույցները շտապ հայտարարություն են տարածել՝ մասնավորապես նշելով, որ խորապես մտահոգ ենք, հետեւելով այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր Հայրենիքում…

Որ քաղաքական ուժերին կհաջողվի հայտնվել նոր խորհրդարանում

«Մայր Հայաստանի մեր սիրելի՛ քույրեր ու եղբայրներ.

Համոզված ենք, որ միասնական կարող ենք լինել ոչ միայն արտաքին վտանգի պահին, այլեւ մեր երկիրն ամենաերանելին դարձնելու ճանապարհին: Միեւնույն ժամանակ անհանգիստ ենք, քանզի այդ նպատակին հասնելու համար ներկայիս ընտրված բախումնային ուղին խիստ անհանգստության տեղիք է տալիս եւ հղի է խաթարելու հայոց պետականության խաղաղ զարգացման ու ամրապնդման գործընթացը եւ, ամենագլխավորը, վտանգելու հայրենի բնօրրանում մեր ազգային գոյատեւման եւ հարատեւման իրավունքը, որը գիտենք, թե ինչպիսի թանկ գնով ենք ժառանգել:

Ավելի քան քառորդ դար է٫ ինչ մենք բոլորս միասնաբար վերակերտել ու ամրապնդում ենք հայոց անկախ٫ ինքնիշխան պետականությունը՝ ի դեմս Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների։ Մեր միասնականության շնորհիվ քիչ հաջողությունների չենք հասել այդ տասնամյակներում։ Բնականաբար٫ այսօր մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել մեր ազգային-պետական ձեռքբերումները, առանձնապես՝ մեր միասնականությունը։

Ուստի եւ Արցախի երիտասարդական կառույցների անունից հորդորում ենք մեր հարազատ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաեւ Մայր հայրենիքի քաղաքական ղեկավարությանը՝ ցուցաբերել խոհեմություն եւ իմաստնություն ստեղծված իրավիճակը կշռադատ, կառուցողական երկխոսության միջոցով ճիշտ ու ազգանպաստ հանգուցալուծման բերելու համար, համարձակորեն եւ ազնվորեն խոսելով այն բոլոր դրդապատճառների մասին, որոնք հիմք հանդիսացան նման քաղաքական հակադրության համար, եւ տալ դրանց իրագործելի եւ ազգաշահ լուծումներ:

Համոզված ենք՝ վեր դասելով ազգային շահը՝ հակադիր կողմերը ուժ կգտնեն գալ այնպիսի հանգուցալուծման, որը երբեք չի վտանգի մեր միասնությունը, արժանապատվությունը, սահմանը հսկող զինվորի կյանքն ու մեր նահատակ տղաների սուրբ հիշատակը»:

Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են «Հայկի Սերունդ», «Արցախակերտում» Արցախի «YMCA», ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան», «Առաջ Արցախ», «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Հանուն Արցախի», «Միացյալ Հայաստան», «Իրազեկ սերունդ», «Արա Գեղեցիկ» եւ «Ազգային Արցախ» երիտասարդական ու հասարակական կազմակերպությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА