ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 232 ցուցարար

22.04.2018 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 232 ցուցարար

Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները, քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է։

Երևան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շարունակվում են քաղաքացիներ բերվել։

Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի է բերվել ոստիկանություն:

«Ապրիլի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 232 քաղաքացի»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից. Ոստիկանություն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА