ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները՝ տեսանյութով. Արցախի ՊՆ

22.04.2018 17:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները՝ տեսանյութով. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

«Անկեղծ անհանգիստ եմ». Արցախի հերոս Աղաբեկյանը ԳՇ նոր պետի մասին

Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА