ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիտվայում էստոնացին ծեծել է ուկրաինացուն Ռուսաստանի մասին վեճից հետո

22.04.2018 17:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լիտվայում էստոնացին ծեծել է ուկրաինացուն Ռուսաստանի մասին վեճից հետո

Լիտվայի Կաունաս քաղաքում վեճ, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Էստոնիայի ու Ուկրաինայի քաղաքացիների միջև, գրում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ երկու տղամարդիկ վիճել են ռուս-ուկրաինական հարաբերությունների թեմայի շուրջ:

Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ կետ մտցնել եվրաինտեգրացման մասին

Լիտվայի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի բարերից մեկում: Տղամարդիկ քննարկելիս են եղել Մոսկվայի և Կիևի փոխհարաբերությունները, երբ նրանց կարծիքները չեն համընկել, ու տարաձայնությունները պարզելու նպատակով նրանք դուրս են եկել փողոց:

Այնուհետև էստոնացին ուկրաինացուն գետնին է գցել ու սկսել է նրան ծեծել: Դրա հետևանքով տուժածին տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի ուշ էստոնացին ներողություն է խնդրել իր պահվածքի համար, իսկ ծեծված ուկրաինացին էլ ասել է, որ որևէ բողոք չունի նրա դեմ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА