ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

15.04.2018 21:24 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,671,250 ԱՄՆ դոլար 481.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97,178,006 ԱՄՆ դոլար 483.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 դոլարի առք և վաճառք 483.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Մեկ դոլարը գնվում է 483 դրամով. արտարժույթների փոխարժեքները

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,214,201 եվրո 591.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,248,516 եվրո 595.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,118,535,397 ՌԴ ռուբլի 7.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 888,742,961 ՌԴ ռուբլի 7.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.9 մլն ԱՄՆ դոլար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА