ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6 հատկանիշ, որ յուրաքանչյուր տղամարդ ուզում է տեսնել կնոջ մեջ

08.04.2018 22:33 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
6 հատկանիշ, որ յուրաքանչյուր տղամարդ ուզում է տեսնել կնոջ մեջ

Տղամարդիկ պահանջկոտ չեն և իրենց ապագա կնոջից շատ պահանջներ չունեն։ Կանայք, ի տարբերություն տղամարդկանց՝ շատ պահանջկոտ են։ Նրանք ցանկանում են կատարյալ մեկին տեսնել իրենց կողքին։

Ահա թե որքան խորամանկորեն կարող են տղամարդիկ ստուգել կանանց հասանելիությունը

Marketium-ը գրում է, որ տղամարդիկ ցանկանում են իրենց կանանց մեջ հենց այս 6 հատկանիշները տեսնել։

1.      Նա կիսում է իր հետաքրքրությունները։ Տղամարդն այնպիսի կին է փնտրում, որը կկիսի իր հետաքրքրությունները։ Դա չի նշանակում, որ նա պետք է ֆուտբոլ նայի ու գարեջուր խմի, այլ պարզապես ուրախանա նրա համար կարևոր իրադարձություններով ու աջակցի նրան պարտությունների ժամանակ։

2.      Նա հավատում է իր ուժերին։ Տղամարդիկ կարող են սարեր շուռ տալ այն կանանց համար, որոնք հավատում են նրանց ուժերին։ Սա չի նշանակում, որ պետք է աչք փակել նրա բոլոր քայլերին, այլ պարզապես վստահել նրան, չբողոքել, երբ ինչ որ բան այն չէ, այլ փորձել օգնել նրան։ Տղամարդը պետք է իմանա, որ իր կինը մշտապես հավատում ու վստահում է իրեն։

3.      Նա աշխատասեր է։ Աշխատասեր կինը գանձ է երևում տղամարդու աչքերում։ Կինը պետք է կայացած ու անկախ լինի։ Նա պետք է կարողանա ինքնուրույն աշխատել։

4.      Նա փորձում է գեղեցիկ լինել իր համար։ Ոչ մեկին էլ հաճելի չէ իր կողքին թափթփված կին տեսնել։ Ոչ բոլոր տղամարդիկ են մոդելների փնտրում, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց կինը խնամված ու մաքուր լինի։ Կինը պետք է փորձի գեղեցիկ լինել իր ամուսնու համար, այլ ոչ այլ տղամարդկանց 

5.      Նա իրեն հաճոյախոսություններ է անում։ Տարածված կարծրատիպ է, որ միայն կանանց է պետք հաճոյախոսություններ անել։ Իրականում, տղամարդիկ ևս դրա կարիքն ունեն։ Կանայք պետք է գովաբանեն իրենց տղամարդկանց, օրինակ՝ երբ նրանք որևէ իր են վերանորոգում կամ, պարզապես լավ տեսք ունեն։ Շատ կարևոր է նաև, որ մանրամասն հաճոյախոսություններ լինեն, օրինակ՝ «Այս վերնաշապիկով շատ գեղեցիկ ես» կամ «Այնքան խելացի ես, որ կարողացար նորոգել սա» և այլն։

6.      Նա չի խաբում ինտիմ հարաբերությունների ժամանակ։ Տղամարդը միշտ ձգտում է, որ այս հարաբերությունների ընթացքում երկուսն էլ գոհ լինեն, այդ պատճառով էլ կինը չպետք է ստի իր զգացմունքների ու զգացողությունների մասին։  Պետք է միշտ հիշել, որ դա երկու սիրող մարդկանց միասնություն է, ոչ թե պարզապես պարտականություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА