ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.03.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«ՈՍԿԵ ՑԼԻԿԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ («ԵԼՔԸ»` ՀՅԴ-ԻՆ` «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵՂԻՆ ԵՆ» ՀՅԴ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Լավ, բա ձեր գեղում էլ մի խելքը գլխին շոֆեռ չկա՞:

 

ՀԵԶ ՈՒ ՀՆԱԶԱՆԴ (ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԻՑ ԲՀԿ-Ն ՊԱՇՏՈՆՆԵՐ  ԱԿՆԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՀՀԿ խորհրդի` կարդացած, ընկած-ելած գառը յոթ կառավարության կաթ կուտի:

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԱՍԱՑՎԱԾՔ («ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻ ԱԺ-ՈՒՄ ՄՈՒԹ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դրսում քահանա, ներսում սատանա:

 

Ա՛Յ ՄԱՐԴ, ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ՉԿ՞Ա (ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՀԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀԿ-ից հայտնում են, որ կառավարության անդամներ ընտրելիս առաջնորդվել են «ցանկացած նոր լավ մոռացված հինն է» կարգախոսով:

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ (ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Մայրապետների հանրապետական խորհրդի` հիվանդանոցներում հիվանդատերերի եւ հիվանդների նկատմամբ չարչիությունն այն մակարդակի է հասել, որ առողջապահության ոլորտի ղեկավար կսազեր միայն Չարչյան Արմենը:

 

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՄԵՂՐ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Սեքսապաթոլոգիայի միջազգային ասոցացիայի` Մեծ Բրիտանիան դարերի ընթացքում Էստոնիայի նկատմամբ այնպիսի վերաբերմունք է ցուցաբերել, որ Էստոնիայի նախագահը մինչ հիմա մեղր ա բերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА