o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գիտակ» վաճառողի կարծիքով թոշակառու սպառողը ոչինչ չի հասկանում

15.03.2018 20:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Գիտակ» վաճառողի կարծիքով թոշակառու սպառողը ոչինչ չի հասկանում

Վերջերս «Իրավունքի» խմբագրություն էր եկել Ավանի բնակիչ թոշակառու Ալբերտ Ասատրյանը, որը կարդալով թերթի հոդվածներից մեկը` սպառողների իրավունքների վերաբերյալ, որոշել էր իր բողոքը ներկայացնել: Ա. Ասատրյանը բողոքում էր Ավան-Առինջում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից:

«ԳԻՏԱԿ» ՎԱՃԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԲԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Եվ այսպես` մոտավորապես մեկ ամիս առաջ Ալբերտ Ասատրյանը «Նոր Զովքից» գնել էր փաթեթավորված 1 կիլոգրամանոց 3900 դրամանոց (գինը հստակ չի հիշում) երկու տուփ կարագ: Ըստ նրա, չնայած կարագի փաթեթի վրա գրված է եղել 1 կգ, այդուհանդերձ վաճառաողն այն կշեռքի վրա է դրել եւ կշռելուց հետո ոչ թե 3900 դրամ է վերցրել, այլ մի քանի դրամ ավելի.«Այստեղ ինձ համար էականը ոչ թե մի քանի դրամ ավել վերցնելու հարցն է, այլ վաճառողի պահվածքը: Երբ կարագը կշեռքին էր դնում, ասացի որ աղջիկ ջան քաշն արդեն գրված է ինչու եք կշռում, նա էլ պատասխանեց, թե դուք չեք հասկանում այստեղ մինուս-պլյուսի հարց կա: Ի՞նչ է, եթե թոշակառու եմ, նշանակում է ոչինչ չեմ հասկանում: Շատ վիրավորական էր»,-նշեց Ա. Ասատրյանը: Նրա խոսքով` այս դեպքում վնասը ոչ թե նյութական է, այն էլ, երբ խոսքը վերաբերում է մի քանի դրամի, այլ բարոյական:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА