ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԼ. «Սեւիլիան» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին», «Ռոման»՝ «Շախտյորին»

14.03.2018 01:58 ՍՊՈՐՏ
ՉԼ. «Սեւիլիան» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին», «Ռոման»՝ «Շախտյորին»

Իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր: 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներում «Սեւիլիան» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Եդերի դուբլի շնորհիվ պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով եւ կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Ռոման» Իտալիայի մայրաքաղաքում «Շախտյորին» հաղթեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի միակ գոլի շնորհիվ՝ 1:0: Առաջին խաղում «Ռոման» պարտվել էր 1:2 հաշվով:

Բուֆոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1:2  (առաջին խաղ՝ 0։0)

Ռոմելու Լուկակու, 84 - Վիսամ Բեն-Եդեր, 74, 78

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1։2)

Էդին Ջեկո, 52

Հեռացում՝ Իվան Օրդեց («Շախտյոր»), 79

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА