ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.03.2018 22:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲԱ ՏԱՐՈ՞ՆԸ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ԵՂԲՈՐ ՈՐԴՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՐՁՆԵԼ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Գյուղացի Սամոյի տունը կռիվ էր ընկել, Սամոն ուզում էր  իր եղբոր որդուն տանել քաղաք` քաղաքապետ դարձնել…

ЗА ДЕРЖАВУ ОБИДНО!

Ըստ Էդմոն Մարուքյանի` Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ դիպլոմ չունի:

ՀԿԵ-Ն` ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԱՐԱԳԸՆԹԱՑԻ` ՎԵՐՋԻՆԻՍ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իմ գնացքը քո «գազելին» վնաս չի, վնաս չի…

ՀԱՍՑԵԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ (ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Համաներման հանձնաժողովից հայտնում են, քանի որ ՔԿՀ-ների ղեկավարները արդեն սովորել են ամեն ինչից փող քաղել, ուստի կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար որոշվել է համաներումն իրականացնել հասցեական:

ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ (ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԵԶԴԻՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԸ ԻՐ ՈՐԴՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Զովունի գյուղի նախկին գյուղապետը հայտնում է, որ նա այդ բանը արել է բարի նպատակներով, եզդիների ցեղասպանությունից հետո նրանք միայն պիտի ապրեն ու գերեզմանատեղի նրանց անհրաժեշտ չէ:

ԾԱՆՐ ՌՈՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՊԱՐԻ ԵՎ ՔՐՈՄԻ ՔԱՆԱԿԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՅԻՑ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Ռեփերների» միության` Երեւանի քաղաքապետարանը ապագա ծանր մետալիստների սերունդ է դաստիարակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА