ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՐԴԵՐԸ ԿՈՏՈՐՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԵՆ

13.03.2018 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՔՐԴԵՐԸ ԿՈՏՈՐՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԵՆ

Ակտիվ ընթացքի փուլում է նաեւ սիրիական Աֆրինի տարածաշրջանում Թուրքիայի եւ նրա կողմից վերահսկվող «Սիրիական ազատ բանակ» խմբակցության հարձակումը: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Աֆրինը, ի տարբերություն Արեւելյան Գուտայի, միանգամայն համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին որոշմամբ Սիրիայում մեկամսյա զինադադարի հաստատման որոշմանը: Այն առումով, որ Արեւելյան Գուտայում կենտրոնացած են ահաբեկչական խմբավորումներ, որոնց վրա զինադադարը չի տարածվում: Մինչդեռ Աֆրինում քրդերն են, որոնց միայն Թուրքիան է համարում ահաբեկիչներ, սակայն ՄԱԿ-ի նման գնահատական չկա: Ինչեւէ, երեկվա դրությամբ թուրքական ուժերն արդեն երկու ուղղությունից ընդհուպ մոտեցել էին տարածաշրջանային կենտրոնին՝ Աֆրին քաղաքի մատույցներին (տե՛ս քարտեզը): Այդ քաղաքի գրավման դեպքում՝ տարածաշրջանի հյուսիսային այն հատվածը, որը դեռ քրդերի վերահսկողության տակ է, կհայտնվի շրջապատման մեջ: Եվ հաշվի առնելով, թե ով է հարձակվողը, կա նաեւ զանգվածային կոտորածների ռեալ վտանգ: Առավել եւս, որ երեկ հենց քրդական խմբավորումներն էին կասեցնում Աֆրինից քաղաքացիական բնակչության հեռանալու փորձերը:

Սիրիայում ասել են՝ որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА