ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր նախագահից գործնական քայլերի սպասելն իմաստ չունի. հարցում

12.03.2018 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր նախագահից գործնական քայլերի սպասելն իմաստ չունի. հարցում

«Սոցիոմետր» սոցոլագիական կենտրոնը 100 փորձագետների շրջանում` ԱԺ պատգամավորներ, խմբակցության ղեկավարներ, մարզպետներ, գյուղապետեր, լրագրողներ անցկացրել է հարցում, պարզելու, թե ինչ վերաբերմունք ունեն ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

«Սոցիոմետր» սոցոլագիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցվողների 64 տոկոսը պատասխանել է, որ Արմեն Սարգսյանը ճանաչված է, նրա հավակնությունները համեստ են եւ նրա ընտրությունը ճիշտ է: 21 տոկսը պատասխանել է, որ Ա. Սարգսյանը փորձառու չէ եւ քիչ ճանաչում ունի այլ երկրներում, իսկ 15 տոկոսն էլ որեւէ կարծիք չի ունեցել. «Մենք պետք է սովորենք մի նախագահի, որը Անգլիայի թագուհու նման կառավարում է, սակայն չի ղեկավարում: Ճիշտ է, նա լինելու է իշխանության առաջին դեմքը, բայց կառավարման բոլոր լծակները փոխանցվելու է վարչապետին: Նոր նախագահից գործնական քայլերի սպասելն իմաստ չունի, այլ երկրներում իմիջմեյքերի դեր է կատարելու Հայաստանը ներկայացնելու համար»,-փաստեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է հանրության շրջանում հարցումների անցկացմանը, ապա սոցիոլոգը տեղեկացրեց, որ նման հարցում այս շրջանում դեռեւս չեն անցկացնի, քանի որ այս շրջանում նրա գործունեությունը դեռեւս չեն տեսել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА