ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

23.02.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊՐԵՄԻԵՐԱ (ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹԱՂԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Գագիկ Բեգլարյանի որդուն թաղապետ նշանակելը կոռուպցիայի մաս կազմող հովանավորչության դրսեւորում չէ, այլ «50 оттенков Чёрног նկարահանվող ֆիլմի նախապատրաստական աշխատանքներ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա (ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ` «ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ԹԱՍԻԲՈՎ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Կանանց ռեսուրսային կենտրոնի` Վարդան Ղուկասյանը ճիշտ է ասում. բացի այն, որ գյումրեցի մարմնավաճառները թասիբով են, այլեւ նամուսի համար տռաս են դուրս եկել:

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ 

Արմեն Սարգսյանն ընտրվում է ՀՀ չորրորդ հանրապետության առաջին նախագահ. նստավայրը` Լոնդոն:

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ (ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԺ «ՔՈՒՉԻ» ՏՂԵՐՔԻ ՄՈՒՏՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ծառուկյան դաշինքից հայտնում են, որ իրենք առայժմ միայն «քուչի» տղերքին են դեմ, իսկ քուչի աղջիկները դեռեւս կարող են չանհանգստանալ:

 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲԱՆԱԼԻՆ

Ըստ Համաշխարհային բանկի` աշխարհի վրա որ երկիրն էլ մեկ միլիարդ դոլար վարկ վերցնի եւ սեփական բանկերում սեփական արժույթով 14 տոկոսով ավանդ դնի, տնտեսական աճը 5 տոկոսի փոխարեն 14 տոկոս կլինի:

 

ԳԵՂԵՑԻԿ Է ԵՐԵՎԱՆԸ, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ԳԻՇԵՐՈՎ (ԱԼԻԵՎԻ ԵՐԳԸ` ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՆՔԻՑ ՀԵՏՈ)

Երեւան, Երեւան, իմ միակ օթեւան, Ես կանցնեմ կգնամ, դու մնա հավիտյան…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА