o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգեբանական թեստ. գույն եւ բնավորություն

22.02.2018 18:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հոգեբանական թեստ. գույն եւ բնավորություն

ՍԵՎ

Դուք շրջապատի հոգատարության կարիքն ունեք, եթե անգամ ինքներդ չեք խոստովանում դա: Միայնության զգացողությունը երբեմն համակում է ձեզ, բայց դուք ուժ եք գտնում՝ մի կողմ նետել այդ մտքերը: Հնարավոր է՝ պարզապես ցանկանում եք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ, որպեսզի ոչ մի օտար բան չխանգարի ձեզ: Դուք ձեր սեփական կարծիքն ունեք, եւ եթե անգամ այն տարբերվում է ուրիշների կարծիքից, դա չի խանգարում մնալ ձեր կարծիքին:

Ովքեր են տարվա ամենաճանաչված բլոգերները

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ

Դուք խոհեմ եք, հապշտապ քայլեր չեք ձեռնարկում: Դուք հարկ չեք համարում բոլորին տեղյակ պահել ձեր մտքերի, զգացմունքների մասին, ձեր ներաշխարհը փակի տակ եք պահում եւ միայն ընտրյալներին եք թույլ տալիս մուտք գործել այնտեղ: Դուք նախընտրում եք աչքի չընկնել անտուրաժի հաշվին, կարեւոր ամեն ինչ ձեր ներսում է թաքնված:

ԿԱՐՄԻՐ

Դուք զգայուն եւ արտահայտիչ էություն ունեք: Երբեմն կարող եք ազատություն տալ ձեր զգացմունքներին՝ չմտածելով այն մասին, թե դա ինչպես կընկալեն շրջապատի մարդիկ: Դուք կարող եք բորբոքվել, բայց ձեր գործողություններում չարություն չկա, քանի որ դուք լի եք կենսուրախությամբ եւ ուզում եք ապրել հիմա եւ այստեղ: Դուք մեծ ներքին պոտենցիալ ունեք: Երբեմն ձեզ թվում է, որ հոգնել եք, հասել եք սահմանագծին, բայց իրականում դեռ շատ բան կարող եք անել:

ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ

Դուք ամուր կանգնած եք ձեր ոտքերի վրա, իրական կյանքը ձեզ համար ամենակարեւորն է: Ինչո՞ւ երկնային ամրոցներ կառուցել, երբ պարզ, բնազդային, ուրախության զգացմունքների հանդեպ «իրական» հակում կա: Նախընտրում եք ինքնուրույն որոշում ներկայացնել:

ԴԵՂԻՆ

Մարդկանց հետ անբռնազբոսիկ հարաբերություններ: Դուք շփվող եք, հետաքրքրասեր, հաճույք եք տանում մարդկանց դուր գալու եւ գրավելու հնարավորությունից: Դուք էությամբ լավատես եք եւ ցանկացած իրավիճակում բարեհաջող ելք եք ակնկալում, եթե անգամ ինքներդ էլ այդ մասին չեք մտածում: Ձեզ հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել եւ հաճելի է շփվել:

ԿԱՊՈՒՅՏ

Դուք հանգիստ բնավորություն ունեք, զգացմունքների պոռթկումը հազվադեպ երեւույթ է: Վստահության զգացողությունը ձեզ համար ամենակարեւորն է, դա վերաբերում է ընտանիքին, գործերին եւ կյանքին ընդհանրապես: Դուք հաճախ եք հոգնում եւ հանգստի կարիք ունենում: Ներդաշնակության, հանգստի ձգտումը ձեզ համար իմաստ ունի: Հարուստ ներաշխարհ ունեք եւ, հավանաբար, բազմաթիվ տաղանդներ:

ԿԱՆԱՉ

Դուք վախենում եք ուրիշների ազդեցությունից, ինքնահաստատման միջոցներ եք որոնում, քանի որ դա ձեզ համար կենսական նշանակություն ունի: Դուք հսկայական ներուժ ունեք, որն անհրաժեշտ է ինչ-որ տեղ իրացնել: Դուք շատ բանի եք ունակ, երբ վստահուն եւ, ամենակարեւորը, շրջապատի աջակցությունն եք զգում: Դուք հիմնավոր եք մոտենում բոլոր նախաձեռնություններին եւ կարող եք հեշտությամբ հաղթահարել դժվարությունները, եթե ձեր կողքին հուսալի մեկը կա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА