ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

21.02.2018 19:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

Այս տարի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ինչպես միշտ կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կնվիրվի ՀՀ Ժողովրդական  արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Ինչ են հուշում Մանվել Գրիգորյանի քրգործի փաստերն ու հակափաստարկները

Այդ մասին որոշումը կայացվել է երեկ կայացած Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստում, որտեղ ընդունվել է մրցանակաբաշխությանը վերաբերող մի շարք որոշումներ, ըստ որի այս տարի եւս մրցանակաբաշխությունը տեղի կունենա  մայր թատրոնում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ՀԹԳՄ նախագահությունը հաստատել է նաեւ մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը եւ մրցանակաբաշխության փորձագետների կազմը, որը հիմնականում բաղկացած է թատրոնի վաստակաշատ վարպետներով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան, թատերագետ Նվարդ Ասատրյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:

Ի դեպ, «Արտավազդ» մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը հետեւյալ տեսքն ունի.

Լավագույն դերասանուհի.

Հ. Պարոնյանի անվան Թատրոն՝ Սաթենիկ Հախնազարյան «Քարերը հավաքելու ժամանակը», Համազգային թատրոն՝ Տաթեւ Ղազարյան «Սովորական օր», ԱՐՄՄՈՆՈ փառատոն՝ Նարինե Գրիգորյան «Իմ ընտանիքնիմ ճամպրուկում է», Տիկնիկային թատրոն՝ Տ. Մելքոնյան «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Գոյ թատրոն՝ Ն. Ալեքսանյան «Քարանձավի մարդիկ»:

Լավագույն դերասան.

Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝  Ա.Սաֆարյան «Մեծապատիվ մուրացկաններ», Հ. Պարոնյանի  անվան թատրոն՝ Ա. Խալաթյան «Ռևիզոր», Կամերային թատրոն՝ Ս. Բարսեղյան «Ռոմեո և Ջուլիետ», Հ. Մալյանի անվան թատրոն՝ Ս. Թոփալյան

«Ատամնաբույժն… նորե՞ն», «Անունը», Տիկնիկային թատրոն՝ Մ. Վաթինյան «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», Գոյ թատրոն՝ Ռ. Գրիգորյան «Քարանձավի մարդիկ»Մ. Մկրտչյան արտիստական թատրոն՝ Ա. Մարգարյան «Վատ տղաներ»:

«Հնարավոր է ինչ-որ երկակի ստանդարտներ կիրառվեն»

Լավագույն երիտասարդ դերասանուհի.

Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Շ. Խաչատրյան «Չափն ընդդեմ չափի», Ռուսական թատրոն՝ Հ. Նահապետյան «Լիներ կամքի ուժ. Ամպրոպը», Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն՝ Ջ. Աղամյան «Երկնագույն շան աչքերը», Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան թատրոն՝ Լ. Ստեփանյան «Սալոմե», Կամերային թատրոն՝ Ա. Նազարի-Դեխնավի «Ռոմեո և Ջուլիետ», «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ», Հ. Մալյանի անվան թատրոն՝ Ա. Զաքարյան «Ատամնաբույժն… նորե՞ն», Մ. Մկրտչյան արտիստական թատրոն՝ Ա .Ղազարյան «Վատ տղաներ»:

Լավագույն երիտասարդ դերասան.

Ռուսական թատրոն՝ Ա. Խաչատրյան «Լիներ կամքի ուժ. Ամպրոպը», Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոն՝ Ս. Ղարիբյան «Երկնագույն շան աչքերը», Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Հ.Մելիք-Բեկյան «Ռևիզոր», Կամերային թատրոն՝ Ժ. Մարտիրոսյան «Ռոմեո և Ջուլիետ», Հ. Մալյանի անվան թատրոն՝ Վ. Գալստյան «Ատամնաբույժն… նորե՞ն», ԱՐՄՄՈՆՈ փառատոն՝ Ն. Բաղդասարյան «Համլետ Machine», Թբիլիսի Պ. Ադամյանի անվան թատրոն՝ Դ. Բարսեղյան «Օրը` անձրևոտ»:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ.

Ռուսական թատրոն՝ Ն. Գրիգորյան «9 ամիս», Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոն՝ Ռ. Ասատրյան «Երկնագույն շան աչքերը»Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Կ. Բալյան «Չափն ընդդեմ չափի», Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան  թատրոն՝ Ա. Սաֆարյան «Սալոմե», Կամերային թատրոն՝ Լ. Երնջակյան «Ռոմեո և Ջուլիետ», Գոյ թատրոն՝ Ս. Արզումանյան «Անասնաֆերմա»Մ. Մկրտչյան արտիստական թատրոն՝ Ա. Սարիբեկյան «Վատ տղաներ»:

Նաիրա Զոհրաբյանը սպառնում է ՀՀԿ կին պատգամավորներին

Լավագույն սցենոգրաֆիա

Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն՝ Ա. Միքայելյան «Երկնագույն շան աչքերը», Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Մ. Մուրադյան,Տ. Հովհաննիսյան «Չափն ընդդեմ չափի», Կամերային թատրոն՝ Լ. Երնջակյան «Ռոմեո և Ջուլիետ», Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Գ. Եվանգուլյան «Մեծապատիվ մուրացկաններ», Թբիլիսի Պ. Ադամյանի անվան թատրոն՝ Մ. Իոբաշվիլի «Օրը`անձրևոտ…», Տիկնիկային թատրոն՝ Կ. Օնանյան «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»:

Լավագույն երաժշտության հեղինակ.

Պատանի հանդիսատեսի թատրոն՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»

 

Լավագույն մանկական ներկայացում.

Պատանի հանդիսատեսի թատրոն՝ «Փոքրիկ ուրվականը», «Լոռեցու հարսնացուն»Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ «Սառցե սիրտը», Ռուսական թատրոն՝ «Հեքիաթ Շչելկունչիկի մասին»:

Լավագույն ներկայացում.

Ռուսական թատրոն՝ «Լիներ կամքի ուժ. Ամպրոպը», Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ «Ռևիզոր», Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան թատրոն՝ «Սալոմե», Հ. Մալյանի անվան թատրոն՝ «Անունը», Կամերային թատրոն՝ «Ռոմեո և Ջուլիետ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА