ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն՝ պահանջելով խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

19.02.2018 14:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն՝ պահանջելով խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցականները բողոքի երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում՝ իշխանություններից պահանջելով խստացնել երկրում զենքի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Նշվում է, որ բողոքի ակցիաները նախատեսված են մարտի 24-ին:

«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից և օգուտ բերել»,-  CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մարջերի Սթուոնմեն Դուգլաս» դպրոցի աշակերտ Քեմերոն Քասկին:

Ֆլորիդայի դպրոցում 17 մարդ սպանած երիտասարդի ծանոթները նոր մանրամասներ են պատմել

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Կրուզը, կրակ  բացելով աշակերտների ուղղությամբ, սպանել է 17 մարդու:

Կրուզի համադասարանցիներն ու ծանոթները պատմել են, որ վաղուց էին կանխատեսում այս ողբերգությունը: The Guardian-ի հաղորդմամբ, նրանք պատմել են, որ Կրուզը անկարգապահ աշակերտ էր, և նրան հենց այդ պատճառով էին հեռացրել դպրոցից: Նա միշտ էլ մեկուսացված ու տարօրինակ աշակերտ է եղել: Շատերն անգամ  վախեցել են նրանից: 17-ամյա աշակերտուհի Դակոտա Մաթչլերը պատմել է, որ նախկին հրաձիգը սոցցանցերում կենդանիների սպանության մասին դաժան տեսանյութեր էր հրապարակում և  տարված էր զենքի թեմայով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА