ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram-ում

17.02.2018 16:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram-ում

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram-ում, այս մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը նախապատրաստում է ամերիկացի սենատորների այցը Ռուսաստան

Ջոն Մանը, ով Աբրամովիչի ակտիվները կառավարող Millhouse ընկերության ներկայացուցիչն է, չի ցանկացել մեկնաբանել այդ տեղեկությունները: 

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը զեկուցել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին 81 ներդրողից 850 միլիոն դոլարի ներդրում ստանալու մասին: Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթերից հայտնի է դարձել, որ  խոսքը Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերությունների՝ Telegram Group Inc.-ի և TON Issuer Inc.-ի մասին է, որոնք ղեկավարում են Պավել և Նիկոլայ Դուրովները:

Աղբյուրի հաղորդմամբ` ներդրումները հարկավոր են սեփական թվային արժույթով Telegram Open Network նոր բլոքչեյն հարթակի և Telegram մեսենջերի զարգացման համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА