ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Sukhoi Superjet ինքնաթիռներում հայտնաբերվել են կործանված Ան-148-ի անսարքությունները

14.02.2018 12:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Sukhoi Superjet ինքնաթիռներում հայտնաբերվել են կործանված Ան-148-ի անսարքությունները

Մերձմոսկովյան շրջանում կործանված Ան-148-ի անսարքությունները  հայտնաբերվել են նաև Sukhoi Superjet 100 ինքնաթիռներում: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռոսավիացիա») հաղորդագրությունը, որն ուղարկվել է ավիաընկերությունների ղեկավարություններին, օդանավակայանների օպերատորների և տարածքային մարմիններին:

Global Air-ից հայտարարել են, որ Կուբայում կործանված օդանավում 110 մարդ է եղել

Ավիացիոն կոմիտեի հաղորրդմամբ` ինքնաթիռի կործանումը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին սխալ տվյալների պատճառով, որի պատճառը եղել է ճնշման ընդունիչների սառցակալումը: «Ռոսավիացիա»-ի հաղորդագրությունում նշվում է, որ նման խնդիրներ «Աերոֆլոտ»-ի SSJ100 ինքնաթիռներում հայտնաբերվել են փետրվարի 4-5-ը Մոսկվայում: Երկու օր տևած ձյան առատ տեղումների պատճառով այդ ինքնաթիռներում հայտնաբերվել է յոթ նման անսարքություն:

Անձնակազմերը նշել են օդանավի նավապետի և երկրորդ օդաչուի մոտ արագության ցուցանիշների տարբերության մասին: Միջադեպերը տեղի են ունեցել թռիչքի համար արագություն հավաքելու ժամանակ կամ բարձրություն հավաքելու սկզբնական փուլում:  Անձնակազմերը դադարեցրել են թռիչքը և վերադարձել են չվերթի օդանավակայան: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА