ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ճանաչվել է տարվա լավագույն նախարար 

14.02.2018 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ճանաչվել է  տարվա լավագույն նախարար 

«Իրավունք» թերթի եւ iravunk.com կայքէջի կողմից անցկացված տարբեր անվանակարգերում հայ գործիչների վերաբերյալ ընթերցողների կարծիքների ամփոփման արդյունքում 2017 թվականի տարվա լավագույն նախարար է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ: Երեկ «Իրավունքը» հանձնեց տարվա լավագույն նախարարին պատվոգիրը եւ օգտվելով առիթից ունեցավ նաեւ բացառիկ հարցազրույց` երկրի ներկայիս տնտեսական իրավիճակի շուրջ: Մասնավորապես հարցին, ֆինանսական կայունության առումով ինչպիսի՞ն է ներկա իրավիճակը նախարարը ասաց.
- Փող ունենք, բայց փողը միշտ քիչ է լինում` անկախ նրանից, թե դու, որ երկրում ես ապրում: Եվ այդ առումով այնպիսի երկիր չկա, որտեղ ֆինանսները բավարարում են կարիքները: Դրա համար տնտեսագիտության մեջ երկու տերմին կա` պահանջարկ եւ պահանջմունք: Եթե դու ունես փող եւ ունես ինչ-որ բան գնելու կարիք եւ քո փողը համապատասխանում է քո կարիքին` դա պահանջարկն է: Իսկ երբ դու ունես փող, ունես կարիք, բայց այդ կարիքները մի փոքր ավելի շատ են, քան քո փողը` այդ ավել մասը հենց պահանջմունքն է: Ընդունված ոսկյա կանոն կա տնտեսագիտության մեջ, որ երբ դու ժամանակին բավարարում ես մեկ կամ երկու  պահանջարկ` այն ստեղծում է նոր պահանջմունքներ:
 

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

Հ.Գ. Նախարարի հետ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА