o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը

23.01.2018 17:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2017թվականը, ստացել է բազում զանգեր եւ նամակներ խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին:
Ըստ այդմ, «Իրավունքի» կողմից 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում տարվա լավագույն գարեջուր արտադրող է ճանաչվել «ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերությունը:  
Նկատենք, որ Գյումրի քաղաքում գարեջրագործությամբ սկսել են զբաղվել դեռեւս շատ վաղ ժամանակներից: Առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1898 թվականի մայիսի 7-ին: Ընկերության զարգացման պատմության մեջ նշմարվում են մի քանի փուլեր: 1970 թվականին Լենինականի գարեջրի գործարանի շինարարության հետ մեկտեղ ավելացան գարեջրի արտադրության ծավալները: Դեռեւս այս ժամանակից գործարանի արտադրանքն իր բարձր որակով միանգամից հայտնի է դարձել Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում, որի համար ստացել է նույնիսկ Որակի նշանի սերտիֆիկատ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը գրեթե հիմնահատակ ավերեց գործարանի բոլոր արտադրամասերը:
Ավերված գործարանի վերականգնման աշխատանքները սկսվեցին միայն 1995 թվականի դեկտեմբերի 25-ից` Բալասանյանների ընտանիքի կողմից, գործարանի սեփականաշնորհումից հետո: Կարճ ժամանակում գործարանը վերականգնվեց: Ներկայումս գործարանում աշխատում են շատ արհեստավարժ գարեջրի մասնագետներ եւ բանվորներ: Գարեջրի արտադրության մեջ ընկերությունը շեշտադրում է գարեջրի ավանդական տեխնոլոգիայի պահպանումը:
Վերջին տարիներին ընկերության զարգացման մեջ շեշտադրվում է հատկապես արտադրական միջոցների վերազինումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, որոնք նպաստում են գարեջրի արտադրողականության բարձրացմանը եւ նոր շուկաների գրավմանը: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշը գարեջուրը եփվում է բնական եւ որակյալ հումքից: Բաղադրատոմսերից զատ, «ԳՅՈՒՄՐԻ» գարեջրի յուրօրինակ համը կախված է տեղական ջրից, որի համային եւ քիմիական բաղադրությունը լավագույնս համապատասխանում է գարեջրի արտադրությանը: Գարեջուրը շշալցվում է ապակյա եւ ՊԵՏ տարաների մեջ, ինչպես նաեւ իրականացվում է լցնովի գարեջրի վաճառք տակառներով: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշն ներկայացնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող բարձր որակ եւ խելամիտ գին:

Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

Հ.Գ. Առավել մանրամասն կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА