o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

25 միրգ, որոնք Դուք, հավանաբար, երբևէ չեք փորձել

21.01.2018 14:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
25 միրգ, որոնք Դուք, հավանաբար, երբևէ չեք փորձել

Անկասկած, մրգերն օգտակար են մեր օրգանիզմի համար: Մարդիկ անգամ կարող են տնտեսել՝ անցնելով մրգային դիետայի: Բացի այդ` Դուք կարող եք մրգեր գնել գրեթե յուրաքանչյուր խանութում: Մրգերը տալիս են մեզ վիտամիններ և երկարացում են մեր կյանքը: Առաջարկում ենք Ձեզ լրացնել Ձեր սիրելի մրգերի ցանկը 25 էկզոտիկ մրգով, որոնք Դուք, հավանաբար, չեք փորձել: Բարի ախորժակ:

Մթերքներ, որոնք ծխողների մոտ նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը. գիտնականներ

 

25. Բաոբաբ

1

Այս միրգը կակոս է հիշեցնում և կաթ է պարունակում, երկու անգամ ավելի հարուստ է կալցիով, ինչպես նաև անտիօքսիդանտներով, կալիումով, իսկ վիտամին C-ն վեց անգամ ավելի շատ է, քան նարինջում: Հիմնականում բաոբաբն ամբողջական չեն վաճառում՝ շատ պինդ կեղևի պատճառով, բայց այս միրգը կարելի է գնել սմուզիի տեսքով կամ համտեսել այն մյուսլի կոնֆետներում: Նախկինում արգելված էր բաոբաբը ներմուծել Մեծ Բրիտանիա և ԱՄՆ, բայց այժմ այդ խնդիրը լուծված է, և այն կարելի է գտնել վաճառքում:  

24. Բոյզենյան հատապտուղ

1

Այս հատապտուղը շատ նման է մոշի ու ազնվամորու: Այն Ռուդոլֆ Բոյզենի փորձի արդյունքն է, ով 1920-ական թթ.-ին զբաղվում էր խաչասերմամբ: Հատապտուղներն ունեն շատ հարուստ համ, և շատերն են դրա սիրահարը:

 

23. Հացային ծառի պտուղ  

1

Սովորաբար այն կարելի է գտնել խաղաղօվկիանոսյան կղզիներում: Այն ուտում են եփած վիճակում կամ այլ մրգերի հետ: Այն կարելի է նաև խառնել կոկոսի կաթի, մսի և կարագի հետ: Նրանում շատ ածխաջրեր կան, և այն 70%-ով կազմված է ջրից:  

 

22. Չերիմոյա

1

Առաջին անգամ այս միրգը ցուցադրել են 1871թ.-ին Կալիֆորնիայում, այնուհետև այն ներկրեցին Իտալիա և Պորտուգալիա: Այս մրգի համը կարող է փոփոխվել: Որոշ տեսակները ունեն անանասի համ, մյուսները` տանձի կամ խնձորի: Երբ կեղևը շագանակագույն է դառնում, այն արդեն չի կարելի ուտել: Այն պարունակում է 15% շաքար և վիտամին С: Բայց չի կարելի վնասել կամ ուտել նրա սերմերը, քանի որ դրանք թունավոր են և մարսողական գործընթացի ժամանակ կարող են կաթվածի պատճառ դառնալ:   

21. Արմավենու պտուղ՝ ագաուխե

1

Այս էկզոտիկ միրգը պատված է կարմիր կեղևով, որը պետք է մաքրել: Աճում է ճահիճների մոտ և Հարավային Ամերիկայի այլ խոնավ վայրերում: Սա վիտամին A-ի, C-ի պոտենցիալ աղբյուր է, և այն կարելի է օգտագործել այրվածքների դեմ: Ոմանք ագաուխեից հրաշալի գինի են պատրաստում:


20. Մոնստերա դելիցիոզա

1

Այս մրգի միջուկը անանասի համ ունի: Կեղևը պետք է զգուշորեն հանել: Մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի այն լիարժեքորեն հասնի: Եթե այն դեռ հասած չէ, կարող է վտանգավոր լինել մարդկանց համար: Այս միրգն աճում է Կենտրոնական Ամերիկայում և եգիպտացորենի տեսք ունի, թեև միրգ է: Համային հատկանիշներով բանանի և անանասի խառնուրդ է հիշեցնում և մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում: Ինչպես նաև էներգիայի և կենսական ուժի աղբյուր է հանդիսանում:  

19. Կուպուասու   

1

Աճում է Ամազոնյան ավազանում: Այս մրգի միջուկն օգտագործում են դեսերտներ պատրաստելու համար, քանի որ համով այն հիշեցնում է շոկոլադե անանաս, ինչպես նաև շատ անուշահոտ է: Շատերը կուպուասուն համարում են սուպերմիրգ, քանի որ այն պարունակում է В1, В2, В3 վիտամիններ, յուղեր և ամինոթթու, կլացի, սելեն, վիտամին А և С:

18. Պեպինո 

1

Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

Այն շատ նման է տանձի և ձմերուկի: Թեև այն քաղցր միրգ է, նրան հաճախակի համեմատում են պոմիդորի կամ սմբուկի հետ: Պեպինոյի հայրենիքը Հարավային Աֆրիկան է, և այն արտահանում են նաև Նոր Զելանդիա և Թուրքիա: Շատ օգտակար է շաքարով (դիաբետով), ինչպես նաև հիպերտոնիայով, սրտանոթային հիվանդություններով հիվանդ մարդկանց համար: Այս մրգի պարբերաբար օգտագործումը կբարձրացնի դիմադրողականությունը: 

17. Ակի  

1

Այս միրգը պարունակում է ճարպային թթուներ, օրինակ` ստեարինային, պալմիտինային, լինոլևային, ինչպես նաև Օմեգա 6 յուղեր: Ակին շատ լավ փոխարինում է Օմեգա 6 յուղերին, որը առկա է ձկան մեջ: Այն չի պարունակում խոլեստիրին կամ հագեցած ճարպեր: Միրգը նաև հարուստ է սպիտակուցներով, բարդ ածխաջրերով, վիտամին В և С-ով, ցինկով, կալիումով, կալցիով: 

16. Ֆիզալիս

1

Հաճախ այն նմանեցնում են պոմիդորի՝ թեթև թթվային համի պատճառով: Այն կարելի է ուտել կա՛մ հում վիճակում, կա՛մ աղանդերի, աղցանի, համեմունքների, ջեմի, դոնդողի հետ: Նրանից նաև չրեր են պատրաստում:


15. Ժաբոտիկաբա

1

Այս միրգն աճում է Հարավային Ամերիկայում և նման է խաղողի: Համով այն նույնպես նման է խաղողի, թեև հասունանալու հետ համը փոխվում է: Ամենալավ համը այն ձեռք է բերում քաղելուց հետո իններորդ օրը: 

14. Աֆրիկյան փշոտ վարունգ

1

ԱՄՆ-ում այս միրգն անվանում են «ձուկ-ոզնի»: Ներսից այն կանաչ է, իսկ դրսից՝ դեղին: Համով այն նման է վարունգի և ցուկկինիի, պարունակում է վիտամին С: Այն կարելի է ուտել հասած ժամանակ: Հասած վարունգներից նաև հյութ են պատրաստում:  

13. Մոգական միրգ

1

Нативная реклама Relap

Մոգական միրգը հայտնի է թթու ուտեստները քաղցր դարձնելու իր կարողությամբ: Դա տեղի է ունենում միրակուլին նյութի պատճառով: Այդ յուրահատկությունը դարձնում է նրան շատ օգտակար նիհարել ցանկացողների համար կամ նրանց համար, ովքեր քիմիոտերապիայի կուրս են անցնում, քանի որ այդ նյութը կարողանում է չեզոքացնել մետաղական համը, որն առաջանում է քիմիոտերապիայի արդյունքում: 

7 մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին

 12. Լանգսատ

1

Այս գնդանման միրգն աճում է Հարավային Ասիայում, Բութանում, Հնդկաստանում, ինչպես նաև հանդիպում է Հավայան կղզիներում: Կիսահաս լանգսատը թթվաշ համ ունի, իսկ երբ այն հասնում է, դառնում է քաղցրահամ, նման դառնաքաղցր գրեյպֆրուտի: Այս էկզոտիկ միրգը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, կալցի, կալիում, վիտամին A, տիամին, րիբոֆլավին և ասկորբինյան թթու:

11. Ռամբուտան

1

Այս տարօրինակ տեսքով միրգը դրսից նման է փափուկ ելակի, իսկ ներսից նման է լիչիի: Ռամբուտանն աճում է Ֆիլլիպիններում և պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր:

 
10. Նոնի  

1

Ժամանակ է եղել, երբ նոնին շուկայում շատ մեծ պահանջարկ ուներ, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ավստրաիան,Ֆիլիպինները և Ասիական մի շարք երկրներում այս միրգը շատ մեծ պահանջարկ ունի: Այն պարունակում է ցելյուլոզա , վիտամին A, երկաթ, կալցի և հանդիսանում է տեղիաբնիկների հիմնական սննդամթերքներից մեկը: Այն կարելի է եփել, ուտել հում վիճակում, քամել հյութը կամ օգտագործել որպես դեղամիջոց:  

9. Դրակոնի միրգ  

1

Դրակոնի միրգն աճում է ամբողջ Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Այն ուժեղացնում է իմունային համակարգը և օգնում է մարսողությանը: Նաև կաևոր է, որ այն իջեցնում է գյուկոզայի աստիճանը արյան մեջ, ինչը կարող է օգնել շաքարով հիվանդ մարդկանց:


8. Յավանյան սալոր 

1

Յավանյան սալորը Ֆիլլիպինների ստորին շրջաններում շատ հայտնի միրգ է: Քաղցրահամ է, բայց մի քիչ թթվաշություն ունի և լեզվին մանուշակագույն գույն է տալիս: Օգտագործվում է դիաբետի բուժման ժամանակ և չինական բժշկությունում մարսողության լավացման համար:

7. Սուրսոպ  

1

Այս միրգն աճում է լայնատերև և մշտական կանաչ ծառի վրա, որի հայրենիքն է Մեքսիկան, Կուբան, Կենտրոնական Ամերիկան, Կարիբյան շրջանները և Հարավային Ամերիկայի հյուսիսային մասերը: Սուրսոպը հարուստ է վիտամին В, В2 և С-ով: Ասում են, որ սուրսոպը կարող է բուժել մի շարք հիվանդություններ, օրինակ,  քաղցկեցը, բայց դրանք բավականին խնդրահարույց պնդումներ են, քանի որ գիտնականները դեռ չեն կարող դա հստակ ապացուցել:  

6. Լուկումա 

1

Լուկուման ամրացնում է իմունային համակարգը և լցնում է օրգանիզմը վիտամիններով, հանքային նյութերով և անտիօքսիդանտներով:Ոմանք օգտագործում են Լուկուման թխվածքներում, պաղպաղակներում:   

5. Իսպանական սալոր

1

Իսպանական սալորը օգտագործվում է, որպես սպազմերը թուլացնող միջոց: Նրա հյութն օգտագործում են որպես անտիսեպտիկ՝ վերքերը ախտահարելու համար: Այս մրգի եփած հյութն օգտակար է ստամոքսի խանգարման և խոցի համար:  

4. Կակտուս կամ փշոտ տանձ

1

5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի կդարձնեն

Սա կակտուսի տեսակ է, որն ունի քաղցր և վառ գույնի միջուկ: Այն ձմերուկի հոտ ունի և բազմաթիվ կոշտ սերմեր: Փշոտ տանձը շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն մեծ քանակությամբ ցելյուլոզա, վիտամին C և կալիում է պարունակում: Հասած պտուղը կարելի է պահել սառնարանում ավելի քան մեկ շաբաթ:  

3. Տամարիլլո

1

Տամարիլլոն վիտամին C-ի աղբյուր է և կարող է օգտագործվել աղցանների մեջ: Պտուղներն ունեն օվալաձև տեսք և 4-10 սանտիմետր երկարություն: Այն կարող է լինել դեղին, կարմիր կամ նույնիսկ մանուշակագույն: Որոշ պտուղներ իրենց վրա գծեր ունեն: Կարմիր տամարիլլոներն ավելի թթվաշ են, իսկ դեղինները՝ քաղցրահամ: Այս միրգը հարուստ է վիտամիններով և միևնույն ժամանակ քիչ կալորիական է: 

  2. Ֆեյխոա 

1

Սա օվալաձև միրգ է` բարակ, կանաչ կեղևով և փափուկ սերմոտ միջուկով: Վիտամին C-ի աղբյուր է հանդիսանում: Ինչպես նաև պարունակում է վիտամին B և շատ համեղ է եփած վիճակում: Ֆեյխոան շատ բուրումնավետ միրգ է և կարող է մի քանի օր պահվել սենյակային ջերմաստիճանում: Այն կարելի է ուտել միայն հասած վիճակում, քանի որ խակ պտուղները շատ դառն են:

1. Սերկևիլ

1

Վիտամին С-ի աղբյուր է, որը կորչում է ջերմային մշակման հետևանքով: Երբ միրգը հասնում է, այն դառնում է դեղին: Այն պետք է պահել սառնարանում, իսկ երկարաժամկետ պահպանման համար միրգը պետք է առանձնացնել և փաթաթել, որպեսզի չփտի:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА