ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկական ստեղծագործության մրցույթ՝  Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կողմից

16.01.2018 19:03 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մանկական ստեղծագործության մրցույթ՝  Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կողմից

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանը  (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղը) և Արտբրիջ գրախանութը մինչև հունվարի 25-ը 16-25 տարեկան ստեղծագործող, շնորհալի պատանիներ և երիտասարդների համար հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ մանկական պատմվածքի, հեքիաթի և բանաստեղծության ժանրերում: 

Արամուսցի երիտասարդը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազարում»

Կազմակերպիչների դիտարկմամբ մրցույթի նպատակն է նպաստել մանկագրության զարգացմանը, խթանել երիտասարդ հեղինակների հետաքրքրությունը մանկապատանեկան գրականության նկատմամբ. հայտնաբերել, խրախուսել և հանրությանը ներկայացնել մանուկների համար ստեղծագործող պատանիներին և երիտասարդներին:

Մասնակցել ցանկացողները աշխատանքները կարող են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան ներկայացնել մանկական պատմվածք, հեքիաթ կամ բանաստեղծություն՝ հետևյալ ձևաչափերով՝ 12 տառաչափ, յունիկոդ տառատեսակ, տեքստում բառերի միջև տարածությունը 1տառաչափ, օրինակ՝ բառ[]բառ, թեմայի և ծավալի սահմանափակում չկա, ստեղծագործությունը չպետք է հրապարակված լինի որևէ պլատֆորմում

Աշխատանքները ներկայացնել էլեկտրոնային (.doc, .docx), կամ տպագիր (բացառապես փակ ծրարով) տարբերակներով: Նշել հեղինակի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, հեռախոսահամար:

Ի դեպ, լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն, իսկ աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ ստեղծագործության ինքնատիպություն և գեղարվեստականություն, մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА