ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ որոշեն նախագահի ու վարչապետի թեկնածուին, գաղտնի չեն պահի

16.01.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երբ որոշեն նախագահի ու վարչապետի թեկնածուին, գաղտնի չեն պահի

Ար­դեն իսկ հայտ­նի է, որ մար­տի 2-ին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը պետք է ընտ­րի ՀՀ նա­խա­գա­հին: Սա­կայն առ այ­սօր թեկ­նա­ծու­նե­րի անուն­ներ շրջա­նառ­վում են մի­այն բամ­բա­սանք­նե­րի հա­մա­տեքս­տում, իսկ քա­ղա­քա­կան ու­ժե­րը հիմ­նա­կա­նում իրենց հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի մա­սին լռում են: Թե ինչ փու­լում են ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւի շուրջ քննար­կում­նե­րը իշ­խող Հան­րա­պե­տա­կան կու­սա­կու­թյու­նում, հետաքրքրվեցինք ԱԺ ՀՀԿ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար ՎԱՀ­ՐԱՄ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻՑ:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Ո՞Վ ԿՍՏԱՆՁ­ՆԻ ՀՀ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ՊԱՇ­ՏՈ­ՆԸ

Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այս շա­բաթ կքննար­կի հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի հար­ցը: Երբ այս շա­բաթ կլի­նեն այդ քննար­կում­նե­րը, կլի­նեն անուն­նե­րը, այդ մա­սին մենք ձեզ տե­ղյակ կպա­հենք:

– Պա­րոն Բաղ­դա­սա­րյան, առ­հա­սա­րակ ո՞ւմ եք տես­նում ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նում:

– Ինձ թվում է` թեկ­նա­ծու­նե­րի բա­վա­կան շատ անուն­ներ կա­րե­լի է նշել: Հի­շեց­նեմ, որ նոր Սահ­մա­նադ­րու­թյամբ` նա պետք է լի­նի ան­կու­սակ­ցա­կան, ու­նե­նա բարձր հե­ղի­նա­կու­թյուն` Սփյուռ­քում եւ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, քա­նի որ նոր նա­խա­գա­հի հիմ­նա­կան աշ­խա­տան­քը լի­նե­լու է ար­տա­քին աշ­խար­հի հետ հա­րա­բե­րու­թյու­նը:

– Ի դեպ, Ձեր կո­ա­լի­ցի­ոն գոր­ծըն­կեր ՀՅԴ-ական­նե­րը կա­րե­ւո­րում են ՀՀ նա­խա­գա­հի ընտ­րու­թյան հար­ցում Սփյուռ­քի դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Հնա­րա­վո՞ր է` նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն լի­նի Սփյուռ­քից:

– Սփյուռ­քի մա­սին խոս­վում է այն պատ­ճա­ռով, որ նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն պետք է հե­ղի­նա­կու­թյուն լի­նի Սփյուռ­քում եւ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում: Մենք շատ ազատ ռե­ժի­մով քննար­կում­ներ ենք կա­տա­րում, կընտ­րենք մե­կին, եւ դա կլի­նի քա­ղա­քա­կան որո­շում: Նախ­նա­կան քննարկ­ման ըն­թաց­քում որե­ւէ անուն չի հնչել: Քննար­կում­նե­րի ժա­մա­նակ, պար­զա­պես, խո­սել ենք այն մա­սին, թե թեկ­նա­ծուն ինչ չա­փո­րո­շիչ­նե­րի պետք է հա­մա­պա­տաս­խա­նի:

ՎԱՐ­ՉԱ­ՊԵ­ՏԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈ­ՒԻ ՀԱՐՑ ԵՎՍ ՉԵՆ ՔՆՆԱՐ­ԿԵԼ

–Իսկ ի՞նչ կա­սեք ՀՀ վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի մա­սին, որը պետք է որոշ­վի ապ­րի­լի 9-ից հե­տո: Ինչ­պես գի­տեք, նա­խա­գա­հա­կա­նում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին հան­դի­պում­նե­րը թե՛ թան­կա­ցում­նե­րի, թե՛ Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տան­քի վե­րա­բե­րյալ լրատ­վա­մի­ջոց­նե­րում հենց այս կոն­տեքս­տում էին մեկ­նա­բան­վում:

Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

– Մին­չեւ նոր նա­խա­գահ ընտ­րե­լը, ՀՀ նա­խա­գա­հի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը պատ­կա­նում են վեր­ջի­նիս, եւ նա կա­տա­րում է իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Այս գոր­ծըն­թաց­նե­րը եւս ՀՀ նա­խա­գա­հի լի­ա­զո­րու­թյուն­նե­րի շրջա­նակ­նե­րում է:

– Չե՞ք կար­ծում, որ սա նա­եւ ՀՀ վար­չա­պե­տի լի­ա­զո­րու­թյուն­նե­րի շրջա­նա­կում է:

– Բնա­կա­նա­բար, նմա­նա­տիպ բո­լոր քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն­նե­րը նա­խա­գա­հինն են, իսկ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն է: Այն հա­մա­կար­գը, որ հի­մա գոր­ծում է, Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը հա­մա­ձայ­նեց­ված ձե­ւով աշ­խա­տում է հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րի հետ:

– Այ­սինքն` ՀՀ վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի հա՞րցն էլ չի քննարկ­վել ՀՀԿ-ում:

– Այդ հար­ցին դե­ռեւս չենք անդ­րա­դար­ձել, քա­նի որ մինչ այդ պետք է քննար­կենք նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւի հար­ցը: Եթե մենք ընտ­րենք մեր թեկ­նա­ծո­ւին, ապա գաղտ­նի չենք պա­հի, այդ մա­սին բո­լո­րը կի­մա­նան:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА