ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատապարտվեց 200 000 ՀՀ դրամի տուգանքի՝ քննիչի նկատմամբ սուտ մատնության համար

14.01.2018 14:26 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատապարտվեց  200 000 ՀՀ դրամի տուգանքի՝ քննիչի նկատմամբ սուտ մատնության համար

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Կ.Ֆարխոյանի նախագահությամբ, Մարիետա Խաչատրյանին մեղավոր է ճանաչել քննիչի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքում և դատապարտել նրան տուգանքի 200 000 ՀՀ դրամի չափով:

Հայրը վիճաբանել է իր անչափահաս երեխայի հետ, ապա բռնություն գործադրել միջամտած ծնողների նկատմամբ

Դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակված 200 000 ՀՀ դրամ տուգանքի վճարման ժամկետը հետաձգվել է՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից 1 տարի ժամկետով:

27-ամյա կնոջն առաջադրված մեղադրանքի համաձայն, նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի վարույթում գտնվող Գրիգոր Ներսիսյանի, Սերգեյ Ներսիսյանի, Վարդան Վարդանյանի և Սվետլանա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում, 2017 թվականի օգոստոսի 04-ին, որպես վկա ցուցմունք տալու ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ներկայացրել այն մասին, թե իբր ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն որպես վկա հարցաքննելիս, հարցաքննության արձանագրությունում ներառել է ամուսնու եղբորը՝ Սերգեյ Ներսիսյանին, հանցագործության կատարման մեջ մերկացնող, իրականությանը չհամապատասխանող՝ իր կողմից չհայտնած ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն, այսինքն՝ քննիչ Սուրեն Դումանյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի՝ ապացույցները կեղծելը, 2-րդ մասով նախատեսված՝ քրեական գործով ապացույց կեղծելու հանցանքի կատարում:

Վերը նշվածի կապակցությամբ մեղադրողը զեկուցագիր է ներկայացրել վերադասին, որի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու համար զեկուցագիրն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2017 թվականի օգոստոսի 21-ին որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նույն օրը որոշում է կայացվել Մարիետա Խաչատրյանի կողմից գիտակցաբար կեղծ տեղեկություններ տրամադրելու, այն է՝ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Սահմանադրությունը լուծումներ տալիս է ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար, պետք է դրանցով առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գ. Հարությունյան

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալն ու նրա պաշտպան Արթուր Ալիխանյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարել է, որ համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու զղջում կատարածի համար:

Մեղադրող Հայկ Պետրոսյանը և տուժող Սուրեն Դումանյանը չեն առարկել դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու միջնորդության դեմ:

Դատարանի որոշմամբ գործի քննությունն անց է կացվել արագացված կարգով:

Դատարանը՝ վերլուծելով և գնահատելով քրեական գործի նյութերը, ապացուցված է համարել առաջադրված մեղադրանքը:

Որպես ամբաստանյալ Մարիետա Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ նա զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա՝ ծնված 20.10.2009 թվականին, ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում ու հաշվառված է «Փարոս» ծրագրում:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է նաև առանց հասարակությունից մեկուսացնելու, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, քանի որ այդպիսի պատժատեսակ նշանակելու միջոցով է հնարավոր ապահովել պատժի նպատակները:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մարիետա Խաչատրյանի խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա՝ ծնված 20.10.2009 թվականին, և նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում ու հաշվառված է «Փարոս» ծրագրում, որպիսի պայմաններում ամբաստանյալն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, դատարանը գտել է, որ Մարիետա Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակված տուգանքի վճարման ժամկետը պետք է հետաձգել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից 1 տարի ժամկետով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА