ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չիլիում վանդալները 3 եկեղեցի են վնասել Հռոմի պապի այցից առաջ

13.01.2018 11:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Չիլիում վանդալները 3 եկեղեցի են վնասել Հռոմի պապի այցից առաջ

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 3 կաթոլիկ եկեղեցի վանդալների հարձակման են ենթարկվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից առաջ: Այս մասին հայտնում է The Santiago Times-ը:

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

3 եկեղեցիների մոտ պայթուցիկ են պայթեցրել: Վնասվել են մուտքի դռները և ճակատամասերը: Ոստիկանությունը կանխել է չորրրոդ հարձակումը և վնասազերծել է ռումբը:

Վանդալների անձը դեռևս պարզված չէ: Նրանք գրություններ են թողել պապի հասցեին սպառնալիքներով. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը քո փարաջայի մեջ կլինի»:

Չիլիի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ բոլորն իրավունք ունեն բողոքի, բայց բռնության դիմելն արդեն ուրիշ հարց է:

Հռոմի պապի այցը նախատեսվում է հունվարի 15-18-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА