ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության փոխնախարարը Նոբելյան մրցանակի՞ է հավակնում

12.01.2018 23:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության փոխնախարարը Նոբելյան մրցանակի՞ է հավակնում

Մինչ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից սկսված ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ 13 տարեկան աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումների արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ հակափաստարկներ են ի հայտ գալիս, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է այդ ամենի հանդեպ աչք փակել: Թե պատվաստումների գործընթացն այսօր ի՞նչ փուլում է, «Իրավունքը» հետաքրքրվեց այս ծրագրի «կնքահայր» ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, որն ի պատասխան սկսեց ձոնել:

Չուտել հում սունկ, երեխաներին սունկ չկերակրել. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

– Իհարկե, հիմա այս պահին պատրաստ չեմ թվային ասել, բայց ուզում եմ ընդգծել, որ խորը զարմանք են առաջացնում նորից այդ խոսակցությունները: Ընդամենը մի բան ասեմ՝ գիտնականները այդ վիրուսը հայտնաբերելու համար ստացել են Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ գործից անտեղյակ մի քանի մարդկանց գնահատումով իր արժեքը եւ իր արդյունավետությունը այս գործընթացի, հաստատ չի փոխվելու, եւ մենք լավ արդյունքներ ենք ունենալու: Ինչեւէ, մեզ մնում է պարոն փոխնախարարին հիշեցնել, որ իր իսկ հիշատակած գիտնականները Նոբելյան մրցանակի են արժանացել պապիլոմա վիրուսը հայտնաբերելու համար, այլ ոչ թե «Գարդասիլ» պատվաստանյութը հարազատ ժողովրդի վրա իրացնելով, դրա արդյունավետության մասին էլ փորձ չունենալով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ս. Խաչատրյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА