ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նրանց կյանքը յուրաքանչյուրիս կյանքի վահանն ու պատվարն է». Տավուշի թեմի առաջնորդը՝ տավուշցիների մասին

06.01.2018 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նրանց կյանքը յուրաքանչյուրիս կյանքի վահանն ու պատվարն է». Տավուշի թեմի առաջնորդը՝ տավուշցիների մասին

Հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին, Իջեւանի առաջնորդանիստ Սբ․ Ներսես Շնորհալի եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ։  Այս մասին տեղեկացանք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:

«Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության». Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

Բագրատ Սրբազանը, փոխանցելով Փրկչի ծննդյան ավետիսը, շնորհավորել ու իր գնահատանքն է հայտնել սահմանի երկայնքով ապրող բոլոր տավուշցիներին: «Նրանց կյանքն, ըստ էության, յուրաքանչյուրիս կյանքի վահանն ու պատվարն է, նրանց սահմանի եզերքում ապրելը վկայությունն է տալիս մեր ժողովրդի հավերժության ու հավիտենական հաղթանակի», - ասել է Սրբազան հայրը։

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ այս ողջ ընթացքում Տավուշ աշխարհում իրականացվող առաքելությունը Քրիստոսի լույսի հայտնության խորհուրդը փոխանցելն է եղել. «Մենք այս ժամանակահատվածում անընդհատ փորձել ենք յուրաքանչյուրին հասնել՝ որքան հնարավոր է՝ ծառայության վայրում կլինի, տանը կլինի, փողոցում կլինի՝ դուռը թակելով եւ խոսելով Քրիստոսի ավետիսի լույսի մասին, Աստվածհայտնության մասին՝ փորձելով նոր կյանքի սկիզբ դնել»։

Այս առաքելության իրականացման համար, սակայն, յուրաքանչյուրը պետք է վերցնի պատասխանատվության իր բաժինը․«Յուրաքանչյուր մարդ իր վրա պատասխանատվություն վերցնի Հովհաննես ավետարանչի խոսքերի նման ասելու, որ մենք տեսանք, լսեցինք, շոշափեցինք եւ քայլում ենք Իր հետ»։

Եզրափակելով խոսքը՝ Բագրատ Սրբազանը շեշտել է. «Մեր փափագն է, որ մեր ամբողջ մարզը քրիստոնյա զգացումով, հավատքի զգացումով եւ այդ հավատքի ուրախության մեջ ապրիունենա այդ ցնծությունն ու բերկրանքը»։

Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեքի արարողություն, իսկ եկեղեցու Խաչի քավոր է դարձել Արթուր Քասինյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА