o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիահայ գեղեցկուհին կներկայացնի Հայաստանը «Միսս տուրիզմ Աշխարհ» մրցույթում

20.12.2017 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Սիրիահայ գեղեցկուհին կներկայացնի Հայաստանը «Միսս տուրիզմ Աշխարհ» մրցույթում

Ամանորի տոնական օրերից անմիջապես հետո՝ հունվարի 8-28-ը, Մալայզիայում կանցկացվի «Միսս տուրիզմ Աշխարհ 2017»  մրցույթը, որին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան, որը «MISS TOURISM WORLD» ապրանքանիշի բացառիկ օգտագործողն ու մրցույթի ազգային տնօրենն է Հայաստանի Հանրապետությունում, որպես երկիրը ներկայացնող մասնակից է ընտրել արդեն մի քանի տարի Երեւանում բնակություն հաստատած սիրիահայ գեղեցկուհի ԳԱՐՈՒՆ ԵԱՐԱԼՅԱՆԻՆ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու՝ մասնակցության ու ակնկալիքների մասին:

«Հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ». ՀՅԴ ԳՄ

«ՇՆՈՐՀԻՎ ԻՄ ԹԻՄԻ ՆԱԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

- Գարուն, հենց Ձեր միջոցով է առաջին անգամ այս մրցույթի դռները բացվելու մեր երկրի առաջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամադրվածություն ունեք:

- Ժամանակի ընթացքում ոգեւորվությունը, պատասխանատվությունը եւ լարվածությունը ավելանում են, բայց շնորհիվ իմ թիմի նաեւ վստահություն կա, որն ինձ օգնում է հաղթահարել իմ վախերը: Քանի որ առիթ է ընձեռված, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Թոփ մոդել Հայաստան» ազգային ընկերակցության հիմնադիր Գեւորգ Ասատրյանին, որը ներկայացրել է ինձ այս մրցույթին, գործադիր տնօրեն Լուսին Բաղդասարյանին, արվեստի գծով ղեկավար Մարինա Գրիգորյանին, ովքեր ամեն պահի ինձ հետ են ու իմ կողքին: Դա ինձ ազատում է խնդիրներից:

- Որքանով տեղյակ եմ ընդամենը մի քանի տարի է, ինչ Հայաստանում եք: Սիրիայում մասնակցե՞լ եք մրցույթների եւ առհասարակ՝ Սիրիայում որքանո՞վ են կարեւորում նման մրցույթները:

- Գիտեք, որ Սիրիան արդեն մոտավոր 7 տարի պատերազմի մեջ է, այնտեղ կենաց մահու հարց կա, որը հնարավորություն չի տալիս այսպիսի մրցույթների մասին մտածել: Ուստի՝ ես չեմ մասնակցել ոչ մի մրցույթի, սա իմ առաջինն է լինելու:

«ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՄՐՑԱԿԻՑ ՀԱՄԱՐԵԼ՝ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԻՐԵՆՑ ՆԵՐՔԻՆԸ»

- Գիտենք, որ լինելով նաեւ դիզայներ, հենց Դուք եք հեղինակելու Ձեր հագուստները, որով էլ բեմ կբարձրանաք մրցույթի ժամանակ: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչպիսի՞ն կլինի այն:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

- Այստեղ ուզում եմ բացահայտել. ես լինելու եմ միայն երեկոյան հագուստիս մոդելավորողը, որը լինելու է էլեգանտ եւ հմայիչ, իսկ ազգային տարազը դիզայներ Գեւորգ Շադոյանն է ձեւավորում, լողազգեստի դիզայնով զբաղվում է Ռուզաննա Վարդանյանը:

- Ուսումնասիրե՞լ եք, թե մյուս երկները ովքե՞ր են ներկայացնելու եւ նրանց շարքում ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում:

- Իհարկե, ուսումնասիրել եմ ովքեր են ներկայացնելու մյուս երկիրները, բայց ոչ մեկին չեմ կարող մրցակից համարել՝ չիմանալով իրենց ներքինը:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՈՒՐԻՈ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱԴԱՐԻ»

- Մեկնում եք Մալայզիա հաղթանակի՞ հետեւից, թե՞ արդեն իսկ հաղթանակ եք համարում, որ Դուք եք ներկայացնելու Հայաստանն այս մրցույթում:

- Անուղղակի պատճառը կարող եմ համարել հաղթանակը, բայց ինձ ավելի կարեւոր եւ հետաքրքիր է մրցակիցների ու իրենց երկրի մշակույթի հետ ծանոթանալը: Իհարկե, արդեն իսկ հաղթանակ եմ համարում Հայաստանը ներկայացնելն այս մրցույթում, իսկ ինչ էլ լինի արդյունքը կարեւոր է, որ մարդ հաճույք ստանա նրանից, ինչ անում է, եւ լավ զգա ինքն իր քայլերից:

- Այս մրցույթն իր չափանիշներով յուրահատուկ է: Ո՞ր փուլից եք առավել շատ անհանգստանում, թե՞ պատրաստ եք հաղթահարել բոլոր դժվարությունները:

- Ոչ մի փուլ ինձ չի անհանգստացնում, քանի մտածում եմ ամեն մի զգեստ ունի իր յուրահատկությունը եւ ես, որպես իրենց կրող ու մրցակից, իրենց արժեքը տալու պարտավորությունն ունեմ:

- Փաստորեն, կտոնեք Ամանորն ու կմեկնեք մրցույթին մասնակցելու: Բացի հաղթանակից, ի՞նչ է պատրաստվում ուզել Ձմեռ պապից Գարուն Եարալյանը:

​​​​​​​«Հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ». Արա Զոհրաբյան

-Առաջին հերթին ուզում եմ Սուրիո պատերազմը դադարի, քանի որ շատ զոհեր տվեց եւ առավել շատ ցանկանում եմ՝ մեծ եղբայրիս բանակից ազատում, որն արդեն մոտավոր 8 տարի ծառայում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА