o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԴԻՄԱՆԱ՞ ՄԻՆՉԵՎ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԵՌԱՆԱԼԸ

24.11.2017 22:00 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԴԻՄԱՆԱ՞ ՄԻՆՉԵՎ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԵՌԱՆԱԼԸ

Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական տխուր հանդիպումն ունեցավ՝ մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին»: Ինչպես Անգլիայի առաջնության վերջին՝ Նյուքասլի դեմ, այնպես էլ այս խաղում Հենրիխ Մխիթարյանը չէր հայտնվել թիմի հայտացուցակում:
Սակայն այս խաղերին բացակայությունը անգամ ձեռնտու է Մխիթարյանի համար: Այն, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում եղած ժամանակ անտեսանելի է, ուստիեւ՝ բարդ օրեր է ապրում անգլիական ակումբի կազմում, փաստ է: Բայց նաեւ փաստ է, որ «Յունայթեդը» նույնքան դժգույն հանդիպումներ է անցկացնում, եթե անգամ Մխիթարյանը պահեստայինների նստարանին չէ: Եվ նորից քննադատության հիմնական սլաքն ուղղվում է Ժոզե Մոուրինյոյի դեմ: Առավել եւս, երբ նա «Բազելի» հետ պարտությունից հետո սկսեց արդարանալ, թե կարող էին միայն առաջին խաղակեսում 5 գնդակ խփել: Այսինքն, հարձակվողներն էին վատ, որ չկարողացան: Եվ դա առաջ է բերել Մոուրինյոյի դեմ ուղղված ալիք. վատն է Մխիթարյանը, որ չի խաղացնում, վատն են հարձակվողները, որ չեն կարողանում գոլ խփել, եւ այդպես շարունակ: Ու դրանից հետո՝ մարզչի դերն էլ ո՞րն է: 
Արդյունքում, անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտն է կարծիք ակնարկել, որ Մխիթարյանի վերջին շրջանի վատ խաղի մեղավորն նույնպես Մոուրինյոն է. «Մխիթարյանը լավ սկսեց մրցաշրջանը, իսկ Պոգբայի բացակայության ժամանակ Մոուրինյոն ցանկացավ, որպեսզի Մխիթարյանը կատարի այն աշխատանքը, որը Պոգբայինն էր: Պոգբան ավելի ստեղծագործ ֆուտբոլիստ է, եւ Լուկակուն ուներ նրա կարիքը, քանի որ Պոգբան, ի տարբերություն Մխիթարյանի, կարողանում է պահեր ստեղծել բելգիացու համար: Մոուրինյոն լավ գիտի` ինչ է անում: Նրա բոլոր քայլերը հաշվարկված են»,- Ֆերդինանտի խոսքերն է մեջբերում «teamtalk»-ը: 
Այսպիսով, գնալով սրվում են խոսակցությունները, որ ակումբում Մոուրինյոյի առաջ են բերել ծանր տրամադրություններ: Քիչ չեն նաեւ տեսակետները, որ հենց Մոուրինյոյից է պետք ազատվել, ավելին, որ այս մրցաշրջանի վերջում նա կհեռանա: Այլ հարց է, թե մինչ այդ Մխիթարյանը կկարողանա՞ պահել իր դիրքերը թիմում: «Manchester News Evening»-ը այս առնչությամբ գրում է. «Մխիթարյանը, հավանաբար, պետք է սպասի «Boxing Day»-ին (Սուրբ Ծննդյան ժամանակահատվածը): ՉԼ-ի խաղում նրա բացակայությունը խոսում է նրա մասին, որ չենք տեսնի նրան նաեւ շաբաթ օրը «Բրայթոնի» հետ խաղում: Նախորդ մրցաշրջանում Մոուրինյոն վերադարձրեց Մխիթարյանին թիմ Եվրոպայի լիգայի խաղերում, այդ իսկ պատճառով, հնարավոր է նա խաղադաշտ դուրս գա ԲԿՄԱ-ի հետ խաղում»: «L’Equipe»-ի տեղեկություներով էլ` «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանին, ով պետք է թիմում փոխարինի Մխիթարյանին:

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ    

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА