ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԵՆ ՎՏԱՆԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

13.10.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ՎՏԱՆԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հակաընտանեկան օրենքի` Մատենադարանում տեղի ունեցած «հանրային քննարկման» որոշակի կադրեր հարուցել էին հանրության իրավացի վրդովմունքը: Խոսքը ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Գիրագոսյանի կնոջ` Մարինե Մանուչարյանի կողմից օրենքի հակառակորդներին ձայնից իսպառ զրկելու փորձերի մասին էր, այդ թվում` խոսափողը խլելու եւ անվտանգության ծառայության աշխատակիցներին կանչելու տեսքով: 

«Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը»


«ՊՈԼԻՑԱՅԸ» ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ


Այն կադրերը, թե ինչպես է սույն ամերիկյան տիկինը քաշքշում խոսափողը բլոգեր, հրապարակախոս, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանի ձեռքից, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստացել են դիպուկ բնորոշում` «պոլիցայի» վարքագիծ օկուպացված երկրում: 
Իսկ ընդհանրապես, ամբողջ «քննարկման» մթնոլորտն այնպիսին էր, որ տպավորություն էր ստեղծվում` ամերիկյան տիկինը արդարադատության նախարար Դացիթ Հարությունյանի վերադասն է: Թե ինչու է Դավիթ Հարությունյանը համառորեն պաշտպանում այդ ընտանիքաքանդ օրինագիծը` առանձին խոսակցության թեմա է, տվյալ պարագայում ոչ պակաս կարեւոր է, թե ինչու նրա կողմից չտեսանք ինքնիշխան երկրի պաշտոնատար անձի վարքագիծ: Որովհետեւ անգամ այդ վնասակար նախագծի պաշտպան լինելով հանդերձ, ինքնիշխան պետության նախարարը, այնուամենայնիվ, ամերիկյան տիկնոջ պորտը տեղը կդներ: Ի դեպ, օմբուդսմեն Արման Թաթոյանի կեցվածքն էլ էր առավել քան տարօրինակ` մատը մատին չխփել, երբ իր աչքի առաջ ոտնահարվում է ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկը` խոսքի եւ կարծիքի ազատությունը: Ընդ որում, ոտնահարվում է օտարացուների կողմից: Եվ կրկին տպավորություն էր, որ օմբուդսմենը ամերիկյան տիկնոջն ընկալում էր որպես սեփական վերադաս: 
Այո, Մարինե Մանուչարյանը իրեն պահում էր հենց որպես օկուպացիոն վարչակարգի կողմից կարգված վերակացու, «պոլիցայ»: Բայց սխալ կլինի կարծել, որ տվյալ պարագայում օկուպանտը ամերիկացին է: Օկուպանտը վերազգային է, եւ նրանից տառապում են նաեւ նույն ամերիկացիները: Այն աստիճանի, որ այդ վերազգային օկուպանտը կարողանում է խափանել ԱՄՆ քաղաքացիների կողմից օրինականորեն ընտրված ԱՄՆ նախագահի գործողությունները: 
Տվյալ պարագայում տիկինը ոչ թե ամերիկյան, այլ` գենդերային «պոլիցայ» էր: Եվ հայ ընտանիքը հարվածի տակ դնող նախագծի առաջխաղացումը հենց վերազգային գենդերաստների հրամայական պահանջն է: 


Ու սա առաջին դեպքը չէ, որ ոտնահարվում է երկրի ինքնիշխանությունը: Մեր չինովնիկներն էլ դրա վերաբերյալ ունեն ստանդարտ «հիմնավորում»` միջազգային պարտավորություններ: Ճիշտ է, հաճախ այդ ձեւակերպումով քողարկվում է հերթական դրամաշնորհի ստանալու ընչաքաղց մղումը, բայց երեւույթը դրանից չի փոխվում: Կան «միջազգային պարտավորություններ», որոնք բացարձակապես չեն բխում Հայաստանի ազգային պետական շահից: Եվ հարց է առաջանում` այդ դեպքում, գրողը տանի, էլ ինչո՞ւ ենք այդպիսի պարտավորություն ստանձնում: 
Անշուշտ, 2015-ին ընդունված Սահմանադրությունը, որով կատարվում է անցում խորհրդարանական կառավարման մոդելին, կբարձրացնի ինքնիշխանության աստիճանը: Թեկուզ այն պատճառով, որ 2018-ի ապրիլից հետո արդեն ամբողջովին գործելու է որոշումներ ընդունելու կոլեկտիվ սկզբունքը: Նաեւ Սահմանադրությունը իրավաբանորեն մեր երկրում ունի բարձրագույն կարգավիճակ: Սակայն այդ կարգավիճակը չի վերածվի գործուն մեխանիզմի, մինչեւ Սահմանադրությունը չլրացվի դրույթով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները ունեն գերակայություն ցանկացած, այդ թվում եւ` միջազգային բնույթի դատարանի որոշումների նկատմամբ: Մյուս կարեւոր բաղադրիչը Կենտրոնական բանկն է: Մինչեւ սահմանադրորեն չամրագրվի, որ այն ձեւավորվում է կառավարության կողմից եւ հաշվետու է միայն կառավարությանն ու Ազգային ժողովին, այլ ոչ թե անհասկանալի միջազգային ինստիտուտներին, մենք չենք ունենա ֆինանսական ինքնիշխանություն: Կշարունակենք մնալ դոլարի գերի, որն, ի դեպ, ոչ թե ԱՄՆ կառավարության, այլ` մասնավոր հիմնարկի վերահսկողության ներքո է 1913-ից ի վեր: 


ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Մեր օրենքը հասարակական կազմակերպությունների մասին բավականին տարօրինակ բնույթ ունի: Պետությունից ստացած դրամաշնորհների համար նրանք խստորեն հաշվետու են մինչեւ վերջին լումա, իսկ դրսից ստացած դրամաշնորհների համար պետությանը եւ հանրությանը բացարձակապես հաշվետու չեն: Հաշվետու են այդ արտաքին գրանտատուներին: Ու ստացվում է, որ դրանք բացեիբաց գործող արտաքին գործակալներ են: Գյումրեցիները մի բան գիտեին, որ դեռ խորհրդային տարիներին հնարել էին շպիոն Օնիկի մասին անեկդոտը: 


Գերտերությունները, եւ ոչ միայն գերտերությունները, այդ գործակալներին վերահսկող օրենսդրություն ունեն: Մասնավորապես, ԱՄՆ-ում վաղուցվանից այդպիսի կառույցները պարտավոր են պաշտոնապես գրանցվել, որպես օտարերկրյա գործակալ: Նույն ճանապարհով վերջերս գնաց եւ Ռուսաստանը: Եվ, անկասկած, այդպիսի օրենք պետք է եւ մեր երկրին: Այլապես ստացվում է աբսուրդ: Օրինակ, ԱԺ-ում բանակի հարցերի մասին լսումներին բանակում եկեղեցու դերակատարության մասին հանրության անունից հանդես էին գալիս Սաքունցը եւ այլ գրանտակերներ: Բայց նրանք ի՞նչ հանրություն, երբ ներկայացնում են բացառապես դրամաշնորհ տվող արտաքին կառույցների շահը: Այ, եթե հարցադրումները հնչեցնեին ոչ թե այդ գործակալները, այլ, ասենք Հայաստանի աթեիստ քաղաքացիները, դա կլիներ հասկանալի եւ ընկալելի: Թե չէ սրանք ո՞վ են, որ կարծիք հայտնեն` պետք է արդյոք մեր բանակին կապելլանների ինստիտուտը, թե` ոչ: 

Փաշինյանը իր կոչով դիմում է Հայաստանի և Արցախի ժողովուրդներին


Եվ այդպիսիք անպոչ գդալի պես մեջ են ընկնում ցանկացած ոլորտում: Ներկայացված են տարբեր գերատեսչություններին կից հանրային խորհուրդներում: Եվ ստացվում է, որ նրանք միաժամանակ կատարում են արտերկրյա գործակալի եւ արտերկրյա վերակացուի` «պոլիցայի» գործառույթներ: Եվ արդյունքում մեր օրենքներն ու գերատեսչական որոշումները ստանում են այնպիսի բովանդակություն, որը երկրի կյանքը կարգավորելու փոխարեն երկրին եւ հանրությանը էական վնաս է հասցնում: 


ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՂԾՈՂՆԵՐԸ


Շատ ուշագրավ խոստովանություն է հնչեցրել հայտնի շպիոնօնիկներից մեկը` Ստեփան Դանիելյանը, կայքերից մեկում հրապարակած իր հոդվածում: Մասնավորապես. «Ընտանիքի գերակայության վրա հիմնված արժեքային համակարգերում օրենքը վիրտուալ հասկացություն է, որը, որպես կանոն, ներդրվում է օտար պետական միավորի կողմից: Օրենքը օտարինն է, իսկ ավանդույթներն «ազգային» են»: Նա նաեւ բարոյականությունը բացեիբաց դիտարկում է որպես խոչընդոտ. «Ժամանակակից հասարակություններում բարոյականությունը յուրաքանչյուր անձի մասնավոր գործն է եւ բարձրաձայն քննարկման առարկա չէ: Յուրաքանչյուր անձից պահանջվում է հետեւել օրենքներին, իսկ բարոյականությունը մասնավոր տիրույթում է` լինի ընտանեկան վիճակ, սեռական կողմնորոշում, կրոնական համոզմունքներ եւ այլն: Անձի բարոյականության հարցերը բարձրաձայն քննարկվում ն միայն այն դեպքերում, երբ դա վերաբերում է հանրային անձանց, առաջին հերթին` պետական  պաշտոնյաներին եւ հանրային դերակատարներին»: 


Չկա չաիք, առանց բարիքի: Փաստորեն տեղեկատվական դարաշրջանում բացեիբաց հնչեցվում է արտաքին վերազգային ուժերի նպատակը` ընտանիքի եւ բարոյականության ոչնչացում: Ու ահա տեսնում ենք մեկ ուրիշ «պոլիցայի»` Սաքունցի գովասանքը, ուղղված Արդարադատության նախարարի եւ օմբուդսմենի հասցեին. «Գոնե այս պահին Արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մոտ ես ցանկություն եմ նկատում, հանդես են գալիս օրենքի ընդունման դիրքերից: Թե դա հետագայում ինչ շարունակություն կունենա, չեմ կարող ասել, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում»: Բայց ավելորդ չէ նշել, որ մեր երկրում, թերեւս, չկա ավելի անպատվաբեր բան, քան Սաքունցի գովասանքը: Այդպիսի գովասանքը պարզապես ամոթից գետինը մտնելու բան է: Բայց նույն Սաքունցի եւ սաքունցատերերի համար կա վատ նորություն Բաղրամյան 26-ից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում արտահայտվել է ընտանեկան արժեքների մասին. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»: Այդտեղ ընտանեկան արժեքների գերակայությունը բանաձեւի տեսքով ընդունվել է ամբողջ ԱՊՀ-ի կողմից, իսկ այն, որ պաշտոնական Երեւանը առաջինը զորակցեց այդ մոտեցմանը, իրոք շատ վատ լուր է հայախոս ընտանիքաքանդների եւ այլ լեզուներով խոսող նրանց տերերի համար: 


Երեւի Սաքունցին նրա շեֆերը մի բան ավելի շատ էին տեղեկացրել, որ գլխանց իրեն պատռում էր, իբր թե այդ օրեբնքի դեմ պայքարողները Ռուսաստանի դեսպանատան կամակատարն են եւ ամեն ինչ կազմակերպվում է Կրեմլի կողմից: Ռուսներին, խոշոր հաշվով, միեւնույնն է` կունենանք մենք այդպիսի օրենք, թե` ոչ, նրանց շահերը աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական ազդեցության տիրույթում են, որոնք բացարձակապես կապ չունեն մեր ընտանիքների ամրության եւ բնակչության բարոյականության հետ: Եվ նույն ռուսների մշակած` ընտանեկան արժեքներին զորակցելու մասին հռչակագիրը ռուսները մշակել են, նախեւառաջ, իրենց համար: Պարզապես ԱՊՀ շրջանակներում այդ նախաձեռնությանը նաեւ Հայաստանի կողմից տեր կանգնելը շատ ողջամիտ քայլ էր: 


Իսկ հակաընտանեկան օրենքի պաշտպանները այժմ փոխել են իրենց մարտավարությունը: Այսպես, օմբուդսմենը պնդում է,  որ այս օրենքը չի կարող Հայաստանում խաթարել ավանդական ընտանեկան արժեքները. «Այս մտահոգությունները փարատելու համար, առաջարկելու եմ ձեւակերպումներ, որոնք կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբեւէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները ոչ միայն հայկական ավանդական, այլ նաեւ մյուս ազգային փոքրամասնությունների, որոնք ապրում են ՀՀ-ում»: Ավելին, այժմ փոխվել է եւ քարոզչական մոտեցումը` որ իբր ընդունվելու դեպքում դա չի գործելու: Խայծ նետելու մի ձեւ է` խոստանում ենք, որ չի գործելու, միայն թե ընդունեք: 

Սահմանվել է հաշվետվողականության նոր նշաձող․տարեվերջին նոր Հայաստանի մասին հրապարակելու ևս 100 փաստ պիտի ունենանք. Նիկոլ Փաշինյան


Բայց մեր երկրի սահմաններից հեռու գրված տրաֆարետային, տիպային օրենքները, որ ծառայում են բացառապես վերազգային ուժերին, ու մասնավորապես վերազգային կորպորացիաներին, ինչո՞ւ պետք է ընդունենք անգամ այն դեպքում, երբ խոստանում են, որ դրանք չեն գործի: Ինչո՞ւ պետք է ընդհանրապես կոսմետիկ վերամշակումներ արվեն (ինչը պատրաստվում է անել ՄԻՊ-ը), երբ ազգային պետական շահի տեսակետից կոնցեպտուալ առումով դրանք բացարձակապես անընդունելի են: 


Ի դեպ, մի զավեշտալի պահ: Այդ հակաընտանեկան աղբի պաշտպանության համար հատկապես իրենց ճղում են այն ուժերը, որոնք իրենք իրենց կոչում են ազատական, լիբերալ գաղափարախոսության կրող: Մինչդեռ ազատական գաղափարախոսության հիմքերի հիմքն է մասնավոր սեփականության եւ ընտանիքի անձեռնմխելիությունը: Իսկ նախագծում դրանք ամենակոպիտ ձեւով ոտնահարված են, ու դա ավելի շուտ քաղաքագիտական առումով, սազական կլիներ ծայրահեղ ձախ ուժերին, ասենք` տրոցկիստներին: Ստացվում է, որ խեղճ կոմունիստներին անխնա քննադատում են, բայց առաջ են տանում այնպիսի մի բան, որի ձախության աստիճանից ցանկացած կոմունիստի մազերը բիզ-բիզ կկանգնեն: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА