o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչու՞ այն, ինչ ամենուրեք լավ է, մեզ մոտ վատ է». հիդրոտեխնիկ ճարտարագետը փաստեր է ներկայացնում

02.08.2017 00:43 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինչու՞ այն, ինչ ամենուրեք լավ է, մեզ մոտ վատ է». հիդրոտեխնիկ ճարտարագետը փաստեր է ներկայացնում

21-րդ դարի զարգացումները յուրահատուկ տենդենց մատնանշեցին` աշխարհը գնում է դեպի էներգետիկ հեղափոխություն: Վերականգնվող էներգետիկայի կամ այլ կերպ ասած կանաչ եւ մաքուր էներգիայի արտադրությունը դարձավ առաջնային եւ գերակա ուղղություն՝ նախորդ դարաշրջանում թողնելով նավթային բումը: Այս մասին նշում է հիդրոտեխնիկ ճարտարագետ ԳՐԻԳՈՐ ԳԱԲԱՅԱՆԸ եւ ուշագրավ փաստեր ներկայացնում:

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Ըստ Գ. Գաբայանի. «Մեր երկրում արտադրվող էներգիայի շուրջ 40%-ը ձեւավորվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից, մասնավորապես՝ երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների կասկադներից եւ 179 շահագործվող փոքր հիդրոէլեկտրակայաններից (365 մեգավատ ընդհանուր դրվածքային հզորությամբ): Միայն ՓՀԷԿ-երը այսօր արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի բալանսի 13-15%-ը: Հարկ է նշել, ՓՀԷԿ-երի հայրենականարտադրանքն է զսպում բնակչության եւ վերջնական սպառողին հասնող սակագնի թանկացումը»:

Պարզվում է՝ մասնավոր հատվածը արձագանքելով պետության կողմից առաջարկված պայմաններին՝ կատարել է ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում` մտնելով բավական ծանր վարկային պարտավորությունների դաշտ, ինչի մասին հիդրոտեխնիկ ճարտարագետն ընդգծում է. «Սակայն, այսօր այդ նույն մասնավոր հատվածը, որը ստեղծել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող էլեկտրաէներգիա անցնելով կայացման բավական ծանր ու դժվարին փուլ, ինքնուրույն հասել է նրան, որ դարձել է մասնագիտական բիզնես ակտիվ մեր երկրի համար: Սակայն արի ու տես, որ հասարակական եւ պետական ատյանների գիտակցությունն ու գնահատականները եւ բացասական վերաբերմունքը, ինչպես նաեւ որոշ կառույցների անգործությունն ու անպատասխանատվության բարձր մակարդակը ձեւավորում են անդառնալի պատկեր: Մեկը մյուսի հետեւից ընթացք է տրվում թյուրիմաց որոշումների, չկան նորմատիվներ, չկա մեթոդոլոգիա, կառուցողական մոտեցման, երկխոսության ցանկացած փորձ տարվում է դեպի տապալման, իսկ լուծումների մեխանիզմներն ու պատրաստի փաթեթները, որոնք մի քանի միլիոն դոլարների տնտեսական էֆեկտ են տալու եւ լուծելու են նախեւառաջ բնապահպանական խնդիրներ` ամիսներով փոշոտվում են պետական ատյանում այս կամ այն միջին օղակում տեղավորված ինքնահաստատման խնդիր ունեցող եւ անփորձ կադրերի դարակներում, որոնց խորհրդատուններն էլ էռոզիայի ենթարկված ուղեղներով եւ կարծրացած մտածելակերպով՝ շարունակում են իրենց բնականոն գործունեությունը…»:

Միեւնույն ժամանակ, մասնագետը նշում է, որ «ՀՀ Վերականգնվող էներգիա արտադրողների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում անցկացրել է մի շարք մեթոդոլոգիաների վրա հիմնված մասնագիտական ուսումնասիրություններ, ինչի արդյունքում խմբավորել է խնդիրներն ու հետազոտական ու կիրառական բնույթի ծրագրեր եւ առաջ քաշել` դաշտում կարգավորիչ ֆունկցիա ստանձնելու եւ լուծման մեխանիզմներ առաջարկելու համար. «Կարծում ենք՝ ժամանակն է, որ մասնավոր հատվածը ներքին պահանջարկի թելադրմամբ՝ հանդես գա հոդվածների շարքով` ցույց տալու իրական եւ օբյեկտիվ պատկերը, վեր հանելու այն խնդիրները, որոնք խեղդում են ներքին ներդրողին եւ երբեք չեն կարող գրավիչ լինել ոչ մի արտասահմանյան գործարարի համար»:

Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի փոքր հիդրոէներգետիկան եւ, վերջիվերջո, ի՞նչն է լավ, ինչը՝ վատ, Գ. Գաբայանը շարունակում է խոսել փաստերով. «Վերջին ժամանակներս Հայաստանում շատ են քննարկվում փոքր ՀԷԿ-երի հետ կապված հարցերը, որոնք երկրի մակարդակով բարձրացվել են ֆիլմ սարսափներում ցուցադրվող հրեշների եւ սարսափների մակարդակի։ Գործը հասել է նրան, որ մարդիկ, որոնք զբաղվում են աշխարհում ամենահարգի ոլորտներից մեկի զարգացմամբ, ամաչում են կիսվել դրա մասին մերձավորների հետ։  Սակայն 21-րդ դարը տեղեկատվության թափանցիկության դարաշրջան է, եւ ժամանակ առ ժամանակ մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ ամբողջ աշխարհում խթանվում է անցումը վերականգնվող էներգետիկային, այդ թվում՝ հիդրոէներգետիկային, որ որոշ երկրներ, օրինակ՝ Նորվեգիան, երկրի ողջ պահանջարկն ապահովում են ջրի էներգիայով, իսկ ոմանք, օրինակ՝ հարեւան Վրաստանը, արագ տեմպերով գնում են այդ ճանապարհով։ Կամ էլ, հանկարծ լսում ենք, որ Եվրամիությունը ՊԱՀԱՆՋՈՒՄ է իր անդամ երկրներից հաստատել վերականգնվող էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը եւ առաջնահերթ ֆինանսավորում է այն։ Ինչ որ երկրներում արտոնյալ ֆինանսավորման աղբյուրներ են ստեղծվում, որոշ երկրներ սահմանում են բավական բարձր սակագին (կա նախադեպ արտադրողից 22 եւ ավել ցենտով գնման ենթակասակագնի, իսկ համեմատության համար ասենք, որ Հայաստանում այն 4.5 ցենտով է պետությունը գնում արտադրողից էլեկտրաէներգիա)։ Չգիտես ինչու, բոլոր միջազգային բանկերը հաճույքով պատրաստ են ցանկացած երկրում, այդ թվում նաեւ Հայաստանի «հրեշների» համար, կազմակերպել արտոնյալ ֆինանսավորում՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»։

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

«Ի՞նչ է պատահել, ինչու՞ այն, ինչ ամենուրեք լավ է, մեզ մոտ վատ է։ Ի՞նչ է, կրկին աշխատում է «մերն ուրիշ է» կարգախոսը», - հռետորական հարց է հղում հիդրոտեխնիկ ճարտարագետն ու առաջարկում հետեւյալը. «Իսկ գուցե փորձենք փոքր հիդրոէներգետիկայի շուրջ զարգացող այս ողջ գովազդա-կարգախոսային աղմուկի մեջ գտնել ողջամիտ բացատրության ինչ-որ մի հատի՞կ։ Կամ էլ հաշտվենք այն բանի հետ, որ մենք աշխարհում ամենավատն ենք եւ մեզ, ինչպես Մարշակի փոքրիկ հերոսին, դրսից պետք է բացատրել՝ինչն է լավ, ինչը՝ վատ… Ավելի քան 40 տարի ընդգրկված լինելով ջրային ռեսուրսների եւ ջրօգտագործման ոլորտում, ինքս կուզենայի համոզվել այն բանում, որ ես հրեշ չեմ, եւ այդ ոլորտում չարչարվող մարդկանց աշխատանքը արժանի է եթե ոչ պարգեւի, ապա գոնե լուռ հավանության։  Սա էլ այն պատճառներից մեկն է, որ տվյալ հոդվածում ուզում եմ կիսվել որոշ ճչացող անհամապատասխանությունների մասին, որոնք երկրի փոքր հիդրոէներգետիկան գլխիվայր են դրել, այլանդակել են ինչպես բիզնեսի վարումը, այնպես էլ տարբեր հասարակական եւ վերահսկող կազմակերպությունների կողմից ընդդիմախոսությունը։ Իսկապես ԱՅԼԱՆԴԱԿԵԼ ԵՆ, ես չեմ վախենում այս խոսքից, քանի որ այս ոլորտում ավելի քան 15 երկրների հետ համագործակցությունն ինձ թույլ է տալիս այդպես կոչելու այն իրավիճակը, ինչ տեղի է ունենում Հայաստանում»:

Այսպիսով՝ մասնագետը «հրեշին» ծնող բազմաթիվ գործոնների միջից առանձնացրել է հիմնականները եւ բացատրում է, թե ինչու է վերականգնվող էներգետիկան Հայաստանում չարիքի առանցք դարձել.

«Հրեշ ծնող գործոն N1. Ջրօգտագործման թույլտվություն.

Հայաստանում ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) տրամադրման համակարգը բավականին լավ հարմարեցված է արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային ջրօգտագործման համար։ Այստեղ ամեն բան ակնհայտ է։ Արդյունաբերության մեջ որեւէ միավոր արտադրանքի համար հաստատված է ջրի որոշակի քանակություն։ Հետեւաբար պարզ հաշվարկների արդյունքում որոշվում եւ հաստատվում է անհրաժեշտ քանակությունը։ Վերցրեցիր ավելին, ուրեմն խախտեցիր օրենքը։ Խմելու ջրի մատակարարման համար էլ գոյություն ունի մեկ շնչին հասնող ջրի նորմա եւ որոշակի քանակության շունչ, որոնց պետք է ապահովել խմելու ջրով։

Բայց չգիտես ինչու, մեր օրենսդիրները որոշել են, որ ուղտիթամբը կսազի նաեւ ձիուն։ Կարեւոր չէ, թե այն սապատավոր է, չէ՞ որ երկուսինն էլ թամբ է։

Որպեսզի հասկանանք, թե որտեղ է հնարքը, տեսնենք, թե ինչպես էն ՓՀԷԿ-երը ՋԹ ստանում։ Իսկ գործընթացը բաղկացած է հետեւյալ քայլերից։

Մշակվում է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ), որի ընթացքում բավականին լուրջ ուսումնասիրվում է գետի հիդրոլոգիան՝ իրականացնելով գետի ելքերի ավելի քան 60 տարվա չափումների տվյալների վիճակագրական վերլուծություն։ Հայ մասնագետները դեռեւս կարողանում են  այդ կատարել գրեթե ողջ աշխարհում ընդունելի բավականին բարձր մասնագիտական մակարդակով։ Հայաստանի գետերի վրա տեղադրված են բավարար քանակի հիդրոլոգիական դիտակայաններ, եւ առկա տվյալների հավաստիությունը լիովին վստահություն է ներշնչում՝ հակառակ որոշ ընդդիմախոսների կարծիքի, ովքեր ամեն ինչում վատ բան են փնտրում։ Չնայած, կան նախագծեր ոչ ճիշտ հիդրոլոգիական հիմնավորումներով, եւ այստեղ մեղքը ոչ այնքան տվյալների ոչ հավաստի լինելն է, այլ գործարարի, նախագծողի եւ թույլատրող մարմնի համատեղ ոչ լուրջ մոտեցման մեջ է։

Միաժամանակ ՏՏՀքննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից։ Այս փուլում ՀԾԿՀ-ն առաջին հերթին գնահատում է հատկացված ռեսուրսի առավելագույն եւ լիարժեք օգտագործման հարցը։ Այստեղ, խելամիտ գործարարը աշխատում է փոքրացնել ապագա կայանի հզորությունը, իսկ ՀԾԿՀ-ն հակառակը՝ մեծացնել։ Տրամաբանություն չեք տեսնում, իսկ այն կա։

Բանն այն է, որ Հայաստանի գետերում հիմնականում ելքերն անհամաչափ են բաշխված տարվա կտրվածքով։ Պիկերը լինում են տարեկան միայն 2-3 ամիս՝ հեղեղների ժամանակ, իսկ մնացած ամիսներին  (սակավաջրի) միջին ամսական ելքը գրեթե 10 անգամ պակասում է։ Հետեւաբար, եթե գործարարն իր բիզնեսը կազմակերպում է գետի փոքր ելքերի հիման վրա, ապա նվազեցնելով իր ներդրումները՝ ավելացնում է կայանի արտադրողականությունը, քանի որ այն ողջ հզորությամբ կաշխատի ողջ տարվա ընթացքում։ Սակայն նման նախագիծը հակասում է պետական շահերին, քանի որ այն շահագրգռված է ռեսուրսի լիարժեք օգտագործման մեջ։ Հենց դրա համար է, որ ՀԾԿՀ-ն պահանջում է խելամիտ չափով ավելացնել նախագծվող կայանի հզորությունը, որն ընդունելի կլինի ինչպես բիզնեսի, այնպես էլ ռեսուրսի ռացիոնալ օգտագործման տեսանկյունից։

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

Նույն ՏՏՀ-ն ներկայացվում է ՀՀ բնութնախ՝ ՋԹ ստանալու համար։ Նախարարության մասնագետներին է ներկայացվում բավականին ծանրակշիռ 60-70 էջանոց հաշվետվություն, որտեղ, գետի ելքերի բազմատարյա շարքերի վիճակագրական վերլուծություններից ելնելով, որոշվում է, որ գետի տվյալ գետահատածքում 12 ամիսներից յուրաքանչյուր ամսում դիտարկվելու է ՄԻՋԻՆՈՒՄ ինչ-որ մեծության ելք։ Ամենատարրական մաթեմատիկայում դա նշանակում է, որ կայանի շահագործման տարիների ընթացքի կեսում ջրի փաստացի ելքերը կլինեն միջինից փոքր, իսկ մյուս կեսում՝ միջինից մեծ։ Ավելին, եթե անգամ լինի այնպիսի տարի, որ գետի ելքը տարվա կտրվածքով հավասար լինի միջին ելքին, ապա հավանականությունը, որ այն կհամընկնի նաեւ ամիսներով, գործնականում զրո է։ Դրա համար էլ կայանի ողջ էկոնոմիկան կառուցված է այն բանի վրա, որ գործունեության ընթացքում կայանը վերցնելով միջին ելքից մեկ ավել, մեկ պակաս ջուր, երկարաժամկետ հեռանկարում կհանգի պլանավորված էլեկտրաէներգիայի արտադրությանը եւ եկամտաբերության մակարդակին, եւ, վերջապես, գործունեության 10-12 տարում միայն կապահովի վարկի վերադարձը եւ նախագծի ետգնումը։

Սակայն ո՛չ, չէ՞ որ մենք որոշել էինք ուղտի թամբը դնել ձիու վրա, դե ուրեմն, եկեք անենք այդ։ Իսկ ինչպե՞ս, այստեղ չկա շունչ եւ մեկ շնչին ընկնող նորմատիվ, որպեսզի բազմապատկենք մեկը մյուսով։ Եվ ահա այստեղ առաջանում է մի խենթ գաղափար, որը հիդրոէներգետիկ Հրեշին ծնող գործոններից մեկն է։ Իրավիճակից դորս գալու համար, ինչ-որ մեկի «պայծառ» ուղեղում «հանճարեղ» միտք է ծագել, որը հակասում է մաթեմատիկայի բոլոր օրենքներին. «Իսկ եթե ՓՀԷԿ-ի ամսական ջրառի համար բազմատարյա միջին ելքերը դարձնենքսահմանային թույլատրելի ելքեր եւ մտցնենք ՓՀԷԿ-ի ՋԹ-ի մեջ որպես սահմանաչափ»։ Ասացին եւ արեցին, չնայած նրան, որ մաթեմատիկան ճչում եւ լաց էր լինում, որ մաքսիմալ եւ միջին մեծությունները բացարձակապես տարբեր հասկացողություններ են։

Գոհ լինելով ձեռք բերված թույլտվություններով՝ երջանիկ գործարարը շտապում է կազմակերպել իր բիզնեսը, որի պտուղները, պետք է որ անտեսանելի ապագայում ապահովեին արժանապատիվ ծերությունը։ Սակայն ո՛չ ՀԾԿՀ-ն, ո՛չ նախագիծը ֆինանսավորող բանկերը, ո՛չ փորձագետները, ո՛չ էլ անգամ այդ խեղճ գործարարի գլխավոր պաշտպանը՝ ի դեմս Էներգետիկայի նախարարության (համենայն դեպս կանոնադրությամբ դա նախարարության առաքելություններից է), չեն զգուշացրել, որ օրինաստեղծումը, հատկապես տվյալ մասնավոր դեպքում, ոչ մի ընդհանուր բան չունի մաթեմատիկայի, առավել եւս գործարարի հետաքրքրությունների հետ։ «Կապ չունի, թե մեր թղթերով դու կծածկես վարկերը, իսկ եթե չես ծածկի՝ ձեռքիցդ կվերցնենք քո բիզնեսը, տունդ, մեքենադ, գուցե եւ կնոջդ ու երեխաներիդ։ Այնպես, որ գնա եւ լավ մտածիր, ունես երկու տարբերակ․ կամ գնում եւ խախտում ես ջրօգտագործման քանակները, գողանում ես գետի բնապահպանական եւ այլ նպատակային թողքերը, ճակատամարտում ես համայնքների բնակչության հետ եւ ինչ-որ կերպ վերադարձնում ես վարկը, կամ էլ, գնա խեղդվիր, չէ՞ որ դրա համար պաշտոնապես ՋԹ-ով տվել ենք բավարար ջուր»։

Իսկ երբ խեղճ գործարարը հուսաթափ անօրեն քայլի է դիմում եւ հակառակ կամքի վերածվում է տխրահռչակ Հրեշի, առաջ է գալիս իր ծնողը՝ բնապահպան տեսուչի տեսքով եւ ասում․ «Կապ չունի, որ այս տարի հեղեղները սկսվել են երկու ամիս առաջ, ՋԹ-ով այն պետք է սկսվեր հունիս ամսին։ Այնպես որ բաց թող հեղեհաջուրը, թող առանց քեզ եւ մեր երկրին օգուտ տալու հոսի հարեւան երկիր՝ Ադրբեջան, իսկ հունիսին կվերցնես քեզ հատկացված գոյություն չունեցող ջուրը, որը տրվել է իմ թանկարժեք փաստաթղթով, ինչը ըստ էության ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Չ՛ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ է։ Իսկ այն, ինչ դու վերցրել ես մայիսին, ես քեզնից ետ կվերցնեմ անսահման մեծ տուգանքներով, կամ էլ ․․․»

Այսպիսով, եթե քեզ ասել են, որ երկու տարբերակ ունես՝ ստել են։ Դու ընդամենը մեկ տարբերակ ունես, գնա ու խեղդվիր, գետը մոտ է»։

Իսկապես ճիշտ է ասված․«Ես քեզ ծնել եմ, ես էլ կոչնչացնեմ»։ Միայն թե այդ Հրեշների ետեւում կանգնած են սովորական մարդիկ, որոնք, լավագույն դեպքում, կլրացնեն էմիգրանտների հոսքը երկրից։

Այնպես որ, Վարչապետի ազնիվ հանձնարարականը բնական պաշարների անօրինական օգտագործման նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին, հավանաբար կվերածվի վհուկների որսի, քանզի տվյալ դեպքում խնդիրը ոչ թե անօրինականության, այլ հենց օրենքի մեջ է։

Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

Իսկ որպեսզի ուղղել ստեղծված իրավիճակը, անհրաժեշտ է ընդամենը լսել մասնագետների խորհուրդները եւ փոքրիկ հարգանք տածել այն մարդկանց հանդեպ, որոնք դեռեւս չեն հոգնել օգտակար բաներ անել մեր երկրի եւ ժողովրդի համար», - եզրափակելով խոսքը՝ ասում է Գ. Գաբայանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА